Բաժիններ՝

Երևանում թալանել են սգո սրահում տեղադրված վճարային տերմինալը․ ընկերությանը պատճառվել է շուրջ 3.5 մլն դրամի վնաս

Երևանում թալանել են սգո սրահում տեղադրված վճարային տերմինալը, ինչի հետեւանքով ընկերությանը պատճառվել է շուրջ 3.5 մլն դրամի վնաս։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, հուլիսի 29-ին ՔԿ–ից ոստիկանություն ստացվել տեղեկություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրությամբ։

Ըստ վարույթի նյութերի՝ անհայտ անձը 2025 թվականի նոյեմբերին Գրիգոր Հասրաթյան փողոցի 25/3 հասցեում գործող «Զոլեր» սգո սրահի տարածքում գտնվող վճարային տերմինալի միջոցով կատարել է հափշտակություն՝ ընկերությանը պատճառելով 3.5 մլն դրամի գույքային վնաս։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31