Հուսանք, որ հավաքական Արևմուտքը, թուրք-ադրբեջանական տանդեմի միջոցով չի գեներացնի այնպիսի գործընթաց, որտեղ կապիտուլյանտները, հանուն իրենց թշվառ իշխանությունը պահելու` նորից դառնան մարդկային ու տարածքային հսկայական կորուստների պատճառ։
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանի կարծիքով՝ իրանական կողմը շատ լավ է հասկանում, որ եթե Հայաստանը կորցնի Սյունիքը, Իրանը կորցնելու է Հայաստանը:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ անկախ այն հանգամանքից, «Խաղաղության պայմանագիր» կոչվածը կկնքվի՞, թե՞ ոչ, Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, ինչպես նաև բրիտանական տանդեմի աջակցությունը վայելելով՝ փորձելու է Հայաստանից տարածքներ պոկել։ Թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանի սահմաններից ներս լինելու է շարունակական, այնքան ժամանակ, քանի դեռ չեն տիրացել Սյունիքին և Վայոց ձորին։
Հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցչի կողմից առաքելության անդամներին է ներկայացվել սահմանամերձ շրջաններում առկա իրադրությունը:
Կիևը կարող է այս ձմռանը մնալ առանց ջերմության, հնարավոր է մի քանի օր կամ շաբաթ ջեռուցումը անջատվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Экономической правдa»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Կիևի վարչակազմի փոխնախագահ Պյոտր Պանտելեևը:
Ադրբեջանցիները Բերձորից (Լաչին) տեսանյութ են հրապարակել
«Հյուպատոսարանի բացումը կարծես արագացված ռեժիմով տեղի ունեցավ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքական վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացմանը ու Իրանի հղած ուղերձներին։
Կիևը կարող է այս ձմռանը մնալ առանց ջերմության, հնարավոր է մի քանի օր կամ շաբաթ ջեռուցումը անջատվի։
Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին:
Հունգարիան սկսում է խոշոր ձեռնարկություններին աջակցելու ծրագիր, որը պետք է փոխհատուցի էներգախնայողության ներդրումների արժեքի 30-45%-ը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Ջորջիա Մելոնիին Իտալիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով:
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվամիջոցը, որը գործունեություն է ծավալում Գերմանիայից, բացառիկ ձայնագրություն է հրապարակել, որտեղ մի շարք բացահայտումներ է արվում 44-օրյա պատերազմի և դրանում ադրբեջանական զորքերի խնդիրների վերաբերյալ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ գերմանացիների մինչև 30 տոկոսը դժգոհ է Բեռլինի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից և ուկրաինական բանակին զենք մատակարարելուց։
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվեց ՉԺՀ Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը:
Իտալիայի նոր կառավարությունը՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ, հոկտեմբերի 22-ին նախագահ Սերջիո Մատարելլայի ներկայությամբ Քվիրինալ պալատում հավատարմության երդում է տվել Հանրապետությանը:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստ է մասնակցել Պահպանողական կուսակցության ղեկավարի և, համապատասխանաբար, կառավարության հաջորդ ղեկավարի ընտրություններին, դրա համար նա ընդհատել է արձակուրդը:
Գերմանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Աննալենա Բուրբոքը և Քրիստին Լամբրեխտը պահանջում են հաջորդ տարի Կիևին զենք մատակարարելու համար հատկացնել 2.2 միլիարդ եվրո գումար:
Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև աշխատանքներ են տարվում գազային հանգույցի շուրջ, ընթանում է նախագծման, շինարարության և մարքեթինգի գնահատում:
Ռուսաստանի կառավարությունը փակում է ռուս-վրացական «Կազբեգի-Վերին Լարս» և «Քվեմո Զարամագի» (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում է գտնվում) անցակետերում տեղակայված շարժական կոմիսարիատները: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին, սակայն դեռ պաշտոնական որոշում չի կայացրել ։
Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը Հաագայի դատարանի ընդհանուր իրավազորությունը չեն ճանաչել՝ ճանաչել են հատուկ իրավազորությունը, ինչը նշանակում է, որ միայն կոնկրետ կոնվենցիայի շրջանակներում կարող է վեճը բարձրանալ այդ դատարան։
Սեպտեմբերյան ադրբեջանական գործողությունների արդյունքում ի՞նչ իրավիճակ է այս պահին այդ օրերին թիրախավորված սահմանային հատվածներում, և ո՞ր ուղղությամբ են հավանական նոր էսկալացիան կամ լայնամասշտաբ գործողությունները:
«2020թ. հետո պերմանենտ ձևով երկրի գլխին աղետներ բերած իշխանությունը շարունակում է երկիրը հերթական աղետների առջև կանգնեցնել. Մենք այստեղ խնդիր ունե՞նք, թե՞ ոչ: Այս հարցը բոլորը պետք է տան իրենց՝ ուսանողներից մինչև տարբեր ոլորտների մասնագետներ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ին մեղադրել է գազի գների սահմանման հարցում երկակի ստանդարտներ կիրառելու համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ռուսաստանի հայերի միության» նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն է:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։
Ուկրաինայի կառավարությունը կտրամադրի հատուկ հավաստագիր, որով Ռուսաստան արտաքսված ուկրաինացիների համար ավելի հեշտ կլինի վերադառնալ հայրենիք։ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:
Հոկտեմբերի 20-ին Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների երրորդ հանդիպմանը Բաքվում, որը շարունակվեց գրավված Շուշիում, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից հերթական անգամ հնչեցվել են հերյուրական ու նենգափոխիչ հայտարություններ և դատողություններ ղարաբաղյան հակամարտության խնդրի, էթնիկ զտումների, թյուրք-իսլամական մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման, սրբավայրերի յուրացման, ադրբեջանական խաղաղասիրության և հայկական ռևանշիզմի վերաբերյալ, որոնց առնչությամբ հայկական կողմի պետական և հոգևոր պատկան կառույցների կողմից բազմիցս տրվել և այսօր էլ շարունակաբար տրվում են պատասխաններ և լուսաբանություններ։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը չի խորշել անգամ Հայոց Եկեղեցուն մեղադրանքներ հասցեագրել և կեղծ վերագրումների համատեքստում կոչ հղել Սուրբ Էջմիածնին և ցուցումներ՝ մեր «ժողովրդին ոչ թե նոր արհավիրքներ, այլ փրկություն» բերող քայլերի առաջնորդելու։
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հարվածների հետևանքով վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի 30-40 տոկոսը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն:
44-օրյա պատերազմից արդյունքում, հայտնի է, որ մեր զինված ուժերը սպառազինության իմաստով բավականին մեծ կորուստներ է կրել, և այդ բացը լրացնելու և մեր հնարավորությունները մեծացնելու գործում չափազանց մեծ անելիքներ կան: