
Ֆրանսիայի նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է գազի գների սահմանման հարցում երկակի ստանդարտներ կիրառելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ին մեղադրել է գազի գների սահմանման հարցում երկակի ստանդարտներ կիրառելու համար։
Մակրոնն այս մասին հայտարարել է հոկտեմբերի 21-ին Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ։
Մակրոնը մատնանշել է այն փաստը, որ ԱՄՆ-ի ներքին շուկայում գազը շատ ավելի էժան է, քան եվրոպական շուկայում։
«Կա ընտրություն, որը կատարել է ամերիկյան տնտեսությունը, դա գրավիչ ընտրություն է, որը ես հարգում եմ, բայց այս ընտրությունը երկակի ստանդարտներ է առաջացնում՝ երբ ամերիկյան էներգիայի գները շատ ավելի էժան են, քան մերը, քանի որ ԱՄՆ-ն էներգիայի արտադրող է: Եվ նրանք իրենց մոտ գազ են վաճառում երեքից չորս անգամ ավելի էժան, քան մեզ մոտ։ Սա երկակի ստանդարտներ են»,- նշել է Մակրոնը:
Նա նաև հայտարարել է, որ պատրաստվում է այդ հարցը քննարկել ամերիկյան կառավարության հետ դեկտեմբերին նախատեսված ԱՄՆ այցի ժամանակ։