Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող Է Ռուսաստանից նավթ գնել եւ փոխադրել առանց արեւմտյան ֆինանսավորման կամ ապահովագրման անհրաժեշտության:
Սիրիայից Ռուսաստան են վերադարձվել 4-ից մինչեւ 14 տարեկան մի խումբ ռուսաստանցի երեխաներ. նրանց տեղափոխող ինքնաթիռը ժամանել Է Մոսկվայի մարզի «Չկալովսկի» օդանավակայան: Այդ մասին հաղորդել Է ՌԴ-ում երեխայի իրավունքների հարցերով լիազոր Մարիա Լվովա-Բելովայի մամուլի ծառայությունը։ Մամուլի ծառայության տվյալներով՝ երեխաներին, որոնց ուղեկցել Է Լվովա-Բելովան, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով լույս հոկտեմբերի 21-ի գիշերը տեղափոխել են Մոսկվայի մարզի «Չկալովսկի» […]
Էներգակիրների գների նվազեցման ուղղությամբ ԵՄ-ի կողմից մշակված միջոցներն արագ արդյուն կտան:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան է մուտք գործել 222 հազար 274 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 36 հազար 407 մարդ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շեշտում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում Թուրքիան պետք է կարգավորման գործընթացն ավելի ու ավելի քիչ կապի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ, հակառակը՝ պետք է գիտակցի, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը թողնել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա:
Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը, համաձայն որի Թուրքիան դասվել է անազատ երկրների շարքում։
Եվրամիությունը մանրամասներ է հրապարակել Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ:
Հայաստանը և Իրանը համակարծիք են՝ ձևավորելու Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև եռակողմ հարթակ՝ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի հետ կապված նպատակներն իրականացնելու համար:
«ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն էլի ինչ-որ տեղ քաղաքական առումով մի փոքր ավելի բարձր լեգիտիմություն ունի, քանի որ, որքան էլ փորձեն արհեստական ձևով տարանջատել արցախյան հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, այդ երկուսը շաղկապված են, և ԵԱՀԿ-ն է եղել այն միջազգային կառույցը, որը զբաղվել է Արցախի հարցով»:
Դա զիջելու որևէ ցանկություն չունենք։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որևէ կապ չունի տարածքային ամբողջականության նորմի հետ»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը։
Տարբեր հանդիպումներում, տարեր ֆորմատներով բանակցություններում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումն է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է:
Իրանի համար անընդունելի են տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները, Իրանը կձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու անգամ նման մտադրությանը:
Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայկական նախագծի» համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանը վստահեցրեց՝ Իրանը արագացնում է Կապանում հյուպատոսության բացումը, որովհետև Վրաստանից Հայաստան են եկել ԵՄ քաղաքացիական դիտորդներ, որոնք ցանկացած պահի կարող են իրականացնել նաև հետախուզական գործունեություն՝ ընդդեմ Իրանի և Ռուսաստանի։
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների ասուլիսը` ՈւՂԻՂ
Եվրամիությունն այսօր սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել։
Չինաստանի Շանսի նահանգում տնտեսական մեծ նվաճումներին զուգահեռ մտադիր են գալիք տարիներին հասնել տեխնոլոգիական նվաճումների:
ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կյանքի որակը բարելավելու նպատակով պետք է պարզեցվեն փոխադարձ առևտրի ընթացակարգերը։ Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանն այս մասին ասաց Եվրասիական տնտեսական միությունում նախագահող, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132 կմ –135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում՝ համակարգի զննության ընթացքում հայտնաբերված թերությունները շտկելու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ից մինչև 17:00-ն կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Թուրք բժիշկների միության նախագահ պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն հայտարարել է, որ թուրքական բանակը «ահաբեկիչների» հետ բախումների ժամանակ քիմիական զենք է օգտագործել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հայաստան ժամանելուց հետո Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նաև հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահի հետ։
Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը պետական հեռուստաեթերից հայտարարել է, որ իրենք արդեն սկսել են Թուրքիայի հետ բանակցել Սինոպ քաղաքի մերձակայքում ատոմակայան կառուցելու հարցի շուրջ։
Գերմանիան գազի սպառումը պետք է 30 տոկոսով կրճատի այն ժամանակվա համեմատությամբ, որը նախորդում էր էներգետիկական ճգնաժամին, որպեսզի չառաջանան մատակարարումների հետ կապված ընդհատումներ եւ դրա անբավարարություններ:
Տեղեկության համաձայն, 9 879 ընկերություններից 685-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, որոնցից 3-ը՝ օտարերկրյա ձեռնարկությունների մասնաճյուղեր, 9 180-ը՝ անհատ ձեռնարկատիրական են, 14-ը՝ ձեռնարկատիրական չեն:
Լիզ Թրասը հայտարարել է, որ հրաժարվում է Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններից
«Ներկայումս իրանական անօդաչու թռչող սարքերի գնման թեկնածու երկրներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ»,- ասել է Սաֆավին։
ԱՊՀ-ն կարող Է հարթակ դառնալ Ուկրաինայի շուրջ հարցերի լուծման համար, բայց Կիեւը դրանում շահագրգռություն չի ցուցաբերում: