Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Geostat-ի փոխանցմամբ, եթե այս տարվա մարտին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 109,013 մլն դոլար, ապա օգոստոսին ան հասել է  263,129 մլն դոլարի։

Վիճակագրության համաձայն՝ մարտ-օգոստոս ամիսներին Վրաստանից Ռուսաստան ընդհանուր առմամբ արտահանվել է 316,375 մլն դոլարի արտադրանք, ներմուծվել՝ 886,607 մլն դոլարի։

Պատերազմի սկզբից մինչև օգոստոս Ռուսաստանից ներմուծվող թոփ ապրանքներն են.

  • նավթ և նավթամթերք՝ 314,093 մլն դոլար,
  • ցորենի կամ ցորենի ալյուր՝ 36,792 մլն դոլար,
  • նավթային գազեր և այլ գազային ածխաջրածիններ՝ 24,875 մլն դոլար,
  • մարգարին՝ 22,715 մլն դոլար,

Վրաստանից Ռուսաստան է արտահանվել.

  • բնական խաղողի գինիներ՝ 70,327 մլն դոլար,
  • ֆեռոհամաձուլվածքներ՝ 68,392 մլն դոլար,
  • թեթև մարդատար մեքենաներ՝ 32,528 մլն դոլար,
  • էթիլային սպիրտ՝ 30,012 մլն դոլար,
  • ծիրան, բալ և հատապտուղ, դեղձ, սալոր՝ 28,034 մլն դոլար,
  • հանքային և քաղցրահամ ջրեր՝ 19,057 մլն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս