
Ուկրաինայում հարվածների հետևանքով վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի 30- 40 տոկոսը

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հարվածների հետևանքով վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի 30-40 տոկոսը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն:
Նրա խոսքով ՝ տուժել է ջերմաարտադրության հզորության առնվազն կեսը, թեև ոչ բոլոր վնասված կայարաններն են դադարեցրել իրենց աշխատանքը։ Հարվածներից կորուստները նախարարը գնահատել է մի քանի միլիարդ դոլար։
Գլուշչենկոն էներգետիկայի ոլորտում ստեղծված իրավիճակի լուծման տարբերակներից մեկն է համարել էլեկտրաէներգիայի ներմուծումը, արդեն բանակցություններ են ընթանում պոտենցիալ մատակարարների հետ։