Բաժիններ՝

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը շնորհավորել է Իտալիայի նոր վարչապետին պաշտոնը ստանձնելու առթիվ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Ջորջիա Մելոնիին Իտալիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով:

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Շնորհավորում եմ Ջորջիա Մելոնիին վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Առաջին անգամն է, որ այս պաշտոնը կին է զբաղեցնում: Ես ակնկալում եմ կառուցողական համագործակցություն նոր կառավարության հետ այն մարտահրավերների ֆոնին, որոնք մենք պետք է միասին հաղթահարենք: »,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Իտալիայի նոր կառավարությունը՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ, հոկտեմբերի 22-ին նախագահ Սերջիո Մատարելլայի ներկայությամբ Քվիրինալ պալատում հավատարմության երդում է տվել Հանրապետությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31