Ղրղզստանը գտնվում Է Ուզբեկստանի հետ սահմանի սահմանագծման քննարկումների ավարտական փուլում:
Գերմանիայում, ենթադրվում Է լույս հոկտեմբերի 20-ի գիշերը հրկիզումից հետո, գրեթե լիովին այրվել Է հյուրանոցը, որտեղ ուկրաինացի փախստականներ Էին ապրում. արտակարգ պատահարից ոչ ոք չի տուժել:
Չինական Շանդուն նահանգը կխորացնի համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ներառվող երկրների հետ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 20-ին հայտարարել Է, որ 2024 թվականին կայանալիք ընտրարշավն ամենաընդգրկունը կդառնա վերջին տարիների ընթացքում եւ դժվարինը՝ երկրի նկատմամբ արտաքին ճնշման եւ սադրանքների կապակցությամբ:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:
ՆԱՏՕ-ի՝ գործնականում բոլոր երկրները վավերացրել են դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության շուրջ արձանագրությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված ռազմական ագրեսիային և դրա հետևանքով անհետ կորած զինծառայողների վերաբերյալ հրապարակվող տվյալներին՝ ասելով, որ տարբեր օրերի թվերը կարող են փոխվել՝ հաշվի առնելով նաև նույնականացումները։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հայտարարություններով խաչ է քաշել Փարիզի և Բաքվի միջև բարեկամական ու հավասարակշռված հարաբերություններին։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի օրը երեկոյան իրանական հեռուստաալիքներով հեռարձակված «Դիվանագիտության դաշտ» վավերագրական ֆիլմում, որը նվիրված էր 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության չպատմված պատմություններին, խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Իրանի դերի մասին:
ԱՄՆ-ը պատրաստ Է պատժամիջոցներ սահմանել, որպեսզի կանխի Ռուսաստանին իրանական անօդաչուների հանձնումը, որոնք իբր օգտագործվում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հանրային Հեռուստաընկերության եթերում անդրադարձել է իր կողմից հնչեցված՝ «ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունը, անվտանգությունը՝ այդ թվում» և շատերի կողմից քննադատված հայտարարությանը:
Իսրայելի Պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Իսրայելը ՆԱՏՕ-ի երկրների հետ աջակցում է Ուկրաինային, սակայն նախկինի նման՝ մտադիր չէ Ուկրաինային զենք վաճառել։
Եվրամիությունը 23 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ուղղված ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգմանն ու զարգացմանը: Կառավարության նիստում, ներկայացնելով «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը:
Եվրամիությունը ԵՄ-Հայաստան 2021-2027 թթ բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում 10 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Հայաստանին` ոստիկանության բարեփոխումների իրականացման, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է իրանական հեռուստաալիքներից մեկի՝ զորավարժությունների ընթացքում Արաքսի վրա ժամանակավոր կամուրջների տեղակայման կադրերը, գրելով․
Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ օգտագործելով նաև ականանետեր, թվիթերում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Համոզված չեմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է երկարեցնել. Փաշինյան
Մեծ Բրիտանիայում գնաճը սեպտեմբերին ավելացել Է՝ տարեկան հաշվարկով հասնելով 10,1 տոկոսի: Այդ մասին վկայում Է այն հաշվետվությունը, որը հոկտեմբերի 19-ին տարածել Է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայությունը:
Հինգերորդ սերնդի F-35 կործանիչն աղետի է ենթարկվել ԱՄՆ-ի Յուտայի նահանգում:
Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում մինչեւ հոկտեմբերի 28-ը երկարացվել Է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումն է:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը:
Մահացել Է 20-ամյա Թուրքիայի քաղաքացին, որը հոկտեմբերի 19-ին հրազենային վերքեր Է ստացել Բաթումում:
Այս մասին ասում է Քաթարի ղեկավարության պաշտոնական հայտարարությունը:
Հարեւան Սիրիայում խոլերան մոլեգնում է արդեն մեկ ամսից ավելի:
Ուկրաինայի, Թայվանի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված լարված իրավիճակը կարող է վերածվել գլոբալ ճակատամարտի, որտեղ Միացյալ Նահանգները պետք է իր համար որոշի առաջնահերթ ոլորտները։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը վաճառել է 84 հազար 338 մլն դոլարի էլեկտրաէներգիա, ինչը 467,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Անցյալ շաբաթ հրապարակվել է Բայդենի վարչակազմի ազգային անվտանգության առաջին փաստաթուղթը։ Այս փաստաթղթի նախադրյալը նախկինում հրապարակվել էր «Ազգային անվտանգության ռազմավարական ուղեցույց» վերնագրով՝ 2021 թվականի մարտին։ Այդ նախնական տեքստում Իրանը Հյուսիսային Կորեայի հետ միասին ճանաչվեց որպես տարածաշրջանային խաղացողներ, ովքեր շարունակում են խթանել խաղը փոխող տեխնոլոգիաները և մարտահրավեր նետել տարածաշրջանային կայունությանը:
Այդ ջանքերը, որոնք զուգորդվում են «ազատ և բաց» Սև ծովի և բարձր գործող Միջին միջանցքի համար աշխատելու հետ, ամբողջ Եվրոպային կապահովեն ճկուն և դիվերսիֆիկացված մատակարարման շղթաներ: Դա բարգավաճման և կայունության բաղադրատոմս է, և հնարավորություն, որը Արևմուտքը չպետք է բաց թողնի: