Ռուսական զորքերի ներխուժումից հետո Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով Եվրոպա տեղահանված ուկրաինացիների թիվը կարող է կազմել մոտ 7 միլիոն մարդ։ Նման կանխատեսումներ է արել ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեշ Լենարչիչը։
Հարավային Կորեան պատրաստ է SWIFT վճարային համակարգից Ռուսաստանին անջատելու միջազգային որոշմանը միանալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարությանը:
Լուկաշենկոյին այդ բանակցություններն անհրաժեշտ են Բելոռուսի և իր սուբյեկտայնությունն ընդգծելու (աճեցնելու) համար:
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ամեն բան պատրաստ է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների անցկացման համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, ինչի հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը։
Եվրամիությունը (ԵՄ) որոշում է ընդունել Ռուսաստանի համար օդային տարածությունը փակելու մասին: Այդ մասին ասված է փետրվարի 28-ին Եվրամիության Պաշտոնական հանդեսում հրապարակված հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվաի 28-ին դաշնակիցների եւ գործընկերերի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ ՌԴ-ի նկատմամբ միջոցների հարցը:
Բինգյոլի (Բյուրակն) գլխավոր դատախազությունն ավարտել է «Ժողովրդավարական հասարակության կոնգրես» (DTK) քրդական միության համանախագահ, Էլազըղի կանանց փակ ռեժիմով բանտում ազատազրկված Լեյլա Գյուվենի նկատմամբ սկսած հետաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ուկրաինայի մայրաքաղաքը շրջափակման մեջ է, բնակիչների տարհանումը հնարավոր չէ։
Եվրոպական միությունը կարգելի ռուսական Russia Today հեռուստաընկերության հեռարձակումը ԵՄ տարածքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի բանակի կողմից ՄԱԿ-ի կողմից արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառման մասին Կիեւի արվարձաններում՝ Գոստոմել օդանավակայանի մերձակայքում:
Լավրովը Թուրքիայի արտգործնախարարին տեղեկացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին:
Եվրոպական միությունն ամբողջովին փակում է իր օդային տարածքը Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռների համար։
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելը մեր հյուսիսային դաշնակցի անհեռատես քայլն էր, ինչպես նաեւ մեծ սխալ էր Հայաստանի նոր իշխանությունների հակառուսական քայլերը կառավարման մասնավորապես առաջին փուլում:
Իշխանությունը չի կարող իր իսկ կատարած սխալների դատավորը լինել։ Ես միշտ ասել եմ, որ իշխանափոխությունից հետո կստեղծվի հանձնաժողով և պատերազմի բոլոր իրական պատճառները, դավադրությունը, դավաճանությունը, գործող անձանց շրջանակը մինչև վերջ պարզ կդառնա։ Այս հանձնաժողովը պարզապես ստեղծվել է մեղավորներ նշանակելու և հարցը փակելու համար։
Ուկրաինայի հետ բանակցությունները դեռ չեն սկսվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր անվտանգության ապահովման համար դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
Ավելի վաղ ուկրաինական «Զերկալո նեդելի» և «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունները հայտնել էին, որ Տոչիցկին կներկայացնի պատվիրակությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների, հանձնարարել է ռուսական բանակի զսպիչ ուժերը ծառայության հատուկ ռեժիմի տեղափոխել։
Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում ասել էր, որ Կիևը պատրաստ չէ Բելառուսի տարածքում բանակցությունների և պահանջել է փոխել հանդիպման վայրը։ Ի պատասխան՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել էր, որ հենց ուկրաինական կողմն է առաջարկել Գոմելը որպես հանդիպման վայր։
Զելենսկին իր խնդրանքը հայտնել է շաբաթ օրը Կասիսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հաղորդվում է, որ բանակցություններ կազմակերպելու դիվանագիտական ջանքերը «ամբողջթափով» են կիրառվում։
Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Հանս Դալգրենը կիրակի շվեդական ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ Շվեդիան ևս կփակի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին թվիթերյան իր գտահաշվում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Լուկաշենկոն ուկրաինացիներին մեղադրել է Ուկրաինայում բելառուսներին ու ռուսներին ծեծելու մեջ։
Թուրքիայում առաջին ատյանի քրեական դատարանը վերաքննել է «Ժողովրդավարական շրջաններ» կուսակցության (DBP) նախկին համանախագահ Սեբահաթ Թունջելի գործը և արդարացման վճիռ կայացրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը
Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը հստակ ասում է՝ հայերը խաղաղ բնակիչների համար միջանցք էին թողել ու նրանց ոչնչացնելու պատճառ չունեին։
Նրա խոսքով՝ պատվիրակությունը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության ցանկության մասին» հայտարարությունները դատարկ խոսքեր չեն։
Աղբյուրը նշում է, որ նախօրեին Խարկովի մարզում պարետային ժամ էր հայտարարվել ժամը 18:00-ից 6:00-ն, ինչը նշանակում էր անվտանգության նկատառումներով մարդկանց ու մեքենաների տեղաշարժի արգելք։
Ակնհայտ էր, որ ադրբեջանական «ժողովրդական ճակատ» շարժումը, իշխանությունը զավթելու համար էր կազմակերպել Խոջալուից անվտանգ դուրս եկած և Աղդամի տարածք հասած խաղաղ բնակիչներին:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ շաբաթ օրը Խարկովի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի 302-րդ զենիթահրթիռային գունդը կամավոր վայր է դրել զենքերը և հանձնվել։