
Հունգարիան պետական աջակցություն կտրամադրի էներգախնայող ներդրում անող ձեռնարկություններին

Հունգարիան սկսում է խոշոր ձեռնարկություններին աջակցելու ծրագիր, որը պետք է փոխհատուցի էներգախնայողության ներդրումների արժեքի 30-45%-ը:
Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Մենք որոշել ենք սկսել նոր ծրագիր մեր խոշոր ձեռնարկությունների համար, որի նպատակն է ֆինանսավորել էներգաարդյունավետ ներդրումները, որոնք անհրաժեշտ են հունգարական խոշոր ձեռնարկությունների շահագործման համար։ Այսինքն, եթե ձեռնարկությունը կատարում է ներդրումներ, որոնք անհրաժեշտ են ավելի լավ և խնայող շահագործման համար, մենք կարող ենք օգնել նրան՝ տրամադրելով աջակցություն՝ Բուդապեշտում ներդրման 30 տոկոսի և մարզերում ներդրման 45 տոկոսի չափով»,- ասել է Սիյարտոն։
Նրա խոսքով՝ ծրագիրը մեկնարկում է նոյեմբերի 2-ից։ «Մրցույթը բաց կլինի այն ձեռնարկությունների համար, որոնք ընդլայնում են իրենց էներգիայի մատակարարման հզորությունների զարգացումը առնվազն 200 միլիոն հունգարական ֆորինտի (480 հազար դոլար) շրջանակներում: Օրինակ՝ տեղադրում են արևային մարտկոցներ կամ ցանկացած այլ ձևով բարելավում դրանց էներգաարդյունավետությունը՝ դրանով իսկ նվազեցնելով իրենց էներգիայի ծախսերը»,- ասել է նա: