
Պեկինում ավարտվեց Չինաստանի Կոմկուսի 20-րդ համագումարը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտվեց ՉԺՀ Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը:
Պեկինի Ժողովրդական ժողովների պալատում համագումարի վերջին օրվա ընթացքում ընտրվեցին Չինաստանի ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության կենտրոնական և կարգապահական կոմիտեի անդամները, ինչպես նաև ընդունվել է Կոմկուսի կանոնադրության փոփոխության վերաբերյալ բանաձևը:
Հոկտեմբերի 23-ին կկայանա կենտրոնական կոմիտեի նոր կազմի առաջին պլենումը, որի ընթացքում կթարմացվեն Կենտկոմի քաղբյուրոյի կազմը և նրա մշտական հանձնաժողովը՝ կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը, որում տարբեր ժամանակներում ներգրավված են եղել 5, 7 կամ 9 անձ:
Համագումարին մասնակցում էին 2296 պատվիրակ: Այն լուսաբանում էին 200-ից ավելի լրագրողներ աշխարհի 80 երկրներից: