Սառը դատողությամբ պետք է ընդունել, որ քաղաքական խոսույթը նախապատրաստում է չլուծված խնդիրների հաջորդ փնջի հնարավոր ռազմական լուծման հեռանկարը։ Վերլուծելով Ադրբեջանի վերջին ամիսների գործողությունները, խոսույթը, քաղաքական ուղերձներն աշխարհին, Հայաստանին և իր ներքին լսարանին, գնահատելով նաև Հայաստանի իշխանություն կոչեցյալի թափթփված, անպատասխանատու քայլերի հաջորդականությունը, ռազմաքաղաքական անգործությունը, անհեռանկար պատկերացումները, թե որոնք են մեր դիմակայելու ռեսուրսները՝ պարզ է դառնում, որ Հայաստանն այսօր կարծես ձեռքերը վեր բարձրացրած՝ սպասում է հաջորդ ագրեսիային՝ հույս ունենալով, որ ինչ-ինչ պատճառներով այն չի լինի։
Ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը 168․am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցազրույցի այս հատվածին, ասաց, որ Փաշինյանը հասկացրեց՝ առաջիկա Խաղաղության համաձայնագրում Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չի լինի, ինչը կանխատեսելի էր և երկար ժամանակ քննարկվում էր։
Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչի հետ։
Ներդրումների զուտ հոսքերը պակասել են, մաքուր պաշարները՝ կրճատվել. սա մասնագիտական շրջանակների ահազանգերն են վերջին ամիսներին: Հակառակ սրան՝ Էկոնոմիկայի նախարարը շարունակում է տնտեսության մասին անհավանական, անիրական պատկերներ ներկայացնել:
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և խոսել անվտանգային խնդիրների մասին։
Նոյեմբերի 8-ին օկուպացված Շուշի կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Իրանի՝ Ադրբեջանի հետ սահմանին սկսած զորավարժություններն ուղղված էին Ադրբեջանի դեմ և ի պաշտպանություն Հայաստանի։ Հայտարարությունից մեկ օր անց Իրանի ԱԳ նախարարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքելով Ալիևի այս հայտարարությանը՝ ասել էր.
Ադրբեջանում ոստիկանությունը բերման է ենթարկել «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության կազմակերպած ակցիայի 204 մասնակցի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Թուրքիայում արգելված FETÖ ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին Փենսիլվանիայում թաքցնելու մեջ:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ կողմ է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փուլին:
Թուրքիայի էներգիայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան և Ալժիրը հիմնելու են նավթի և գազի որոնմամբ զբաղվող համատեղ կազմակերպություն: Այն գործունեություն կծավալի հիմնականում Ալժիրում, ինչպես նաև տարածաշրջանի այլ պետություններում։ Նա նաև ավելացրել է, որ տարածաշրջանային երկրները համատեղ գործելու պատրաստակամություն են հայտնել։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վիվամեդից» տեղափոխվել է մեկ այլ կլինիկա՝ բժշկական հետազոտությունների համար։
Գենիչեսկն ընտրվել է որպես Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաք, որտեղ գտնվում են հիմնական իշխանությունները։
Ստամբուլի նահանգապետարանը տեղեկություն է տրամադրել այս տարվա սկզբից սկսած արտաքսված փախստականների վերաբերյալ, որտեղ նշվել է, որ 11 ամսում 148012 փախստականի վերաբերյալ վարույթ է ընդունվել, 41035-ը արտաքսվել են, 100626 փախստական այլ նահանգներում է գտնվել ու ետ ուղարկվել Ստամբուլ։
Չինաստանը հայտնել է Covid-19-ով վարակվածների ամենամեծ թվի մասին՝ ապրիլի վերջից ի վեր:
Ռուսաստանցիներն սկսել են ավելի հաճախ նշել առանձին սննդամթերքների, այդ թվում՝ հացի, կաթի, ձվի, ինչպես նաեւ ոչ պարենային ապրանքների գների աճը:
Ածխաթթու գազի արտանետումներն այնքան արագ են աճում, որ 50 % հավանականություն կա, որ աշխարհը շուտով կհատի կլիմայի փոփոխության բեկումնային շեմը:
Պատահականությո՞ւն է, թե՞ պայմանավորվածություն: Դատեք ինքներդ:
-թուրքական հարաբերությունների բարելավման համար հայերը պետք է կատարեն Ադրբեջանի պայմանները, այսինքն` գնան պետական և ազգային ինքնասպանության։ Հը՞…հիմա թուրքը փոխվել է, թե՞ ոչ
Հոկտեմբերին Գերմանիայում գնաճը, վերջնական տվյալներով, արագացել Է եւ կազմել 10,4 տոկոս՝ տարեկան արտահայտւթյամբ:
Դեմ չենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, սակայն դա չպետք է դիտարկվի ներադրբեջանական երկխոսություն:
«Այս ամենը խոսում է նոր սպասվող պատերազմի և ռազմական գործողությունների մասին, որովհետև Ադրբեջանի ձեռագրին միայն հիմարը կարող է ծանոթ չլինել, որ ամեն ինչ այսպես է սկսվում: Այսպես սկսվել է 44-օրյա պատերազմը, այսպես սկսվել է ապրիլյան պատերազմը և մնացած ռազմական բախումները՝ 44-օրյա պատերազմից հետո»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը:
ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ չնայած բանակցություններն ակնհայտորեն դժվար են և ժամանակ կպահանջեն, սակայն չափազանց կարևոր է չկորցնել արդեն իսկ առկա տեմպը։ Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին մեղմացնել հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրացումից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակը` նշելով, որ լրանում է 44-օրյա պատերազմի ավարտի 2-րդ տարին։
Ինչ վերաբերում է Իրանի անհանգստություններին, ասաց, որ նման հարց իր հետ հանդիպմանը չի բարձրացվեց.
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանն է:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանն անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ Ալիևը նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո պնդում է այն նարատիվները, թե Արցախի հարցը լուծված է, և Արցախը չպետք է բանակ ունենա։
Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ քիչ է պայմանավորվածություններ ստորագրելը, դրանք պետք է կատարվեն և այդ առումովշատ կարևոր է, որ միջազգային մոնիտորինգի մեխանիզմը լինի:
Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ առհասարակ, ցանկացած փաստաթուղթ, որը կստորագրվի, մեռելածին է լինելու, քանի որ դրա ստորագրումը մեր տարածաշրջանում վերածվել է երկու մրցակից բևեռների միջև պայքարի:
«Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ է Ադրբեջանը դիրքեր տեղադրել ԼՂ շուրջ և ինչո՞ւ են կրակում ԼՂ վրա: Սա շատ կարևոր հարց է, որի բովանդակային պատասխանը պետք է միջազգային հանրությունը ստանա: Մենք դեմ չենք, որ ԼՂ հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը, առաջին հերթին, պետք է տեսնեն, զգան, ընդունեն […]
Փաշինյանն ասաց, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ընդունում են 1991թ. սահմանը, դրանով իսկ ֆիքսում է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները.
Մեծ է հավանականությունը, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն առաջիկա 10 տարիներին կդառնա առաջին երկիրն աշխարհում տնտեսական ցուցանիշներով: