ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ մարտական գործողություններին կամավորներին ընդգրկելը ծայրահեղ անհրաժեշտություն է, և դա լավ օրից չէ։
Ֆրանսիական ԶԼՄ-ները նաեւ գրել են, որ Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային մատակարարել շուրջ 20 Bastion զրահափոխադրիչներ:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) վերսկսել է հրետանային եւ հրթիռային հարվածներն Իրաքի հյուսիսում այն կազմավորումների դիրքերին, որոնք Թեհրանը համարում է ահաբեկչական:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավոօղլուն իր թվիթերյան միկրոբլոգի էջում արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիային ուղղված ցավակացությանը: Չավուշօղլուն մասնավորապես գրել է. «Շնորհակալություն ցակակցական Ձեր հաղորդագրության համար @Արարատ Միրզոյան»:
Բացի այդ, քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Մենք համաձայնության ենք եկել ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության՝ Իրան ուղեւորության իրականացման շուրջ:
Դեսպան Հովհաննիսյանը Ռ. Հերիսին ներկայացրեց Հայաստանի ձեռնարկած գործնական քայլերը Հարավային Կովկասում հարատև և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ինչպես նաև տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական իրադրությունը և անվտանգային հարցերը:
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում ռումբ տեղադրած տղամարդուն։
Արտաքին գործերի ԵՄ-ի խորհուրդը նոյեմբերի 14-ին Բրյուսելում կքննարկի Ուկրաինայի իրադրության զարգացումը, սակայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ այս անգամ չեն ընդունի:
Նոյեմբերի 13-ին ցերեկը Ստամբուլի Թաքսիմի կենտրոնական հրապարակին հարող «Իսթիքլալ» պողոտայում տեղի է ունեցել պայթյուն։ Ներկայիս տվյալներով՝ պայթյունի հետևանքով մահացել է 6, վիրավորվել 81 մարդ։ Վոդաֆոն մարզադաշտում այդ օրը երեկոյան նախատեսված «Beşiktaş-Fraport TAV Antalyaspor» ֆուտբոլային հանդիպումը պայթյունի պատճառով հետաձգվել է։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ցանկանում Է վերսկսել երկխոսությունը եւ «զսպման ու հակակշիռների համակարգ» սահմանել նոյեմբերի 14-ին իր չինացի պաշտոնակից Սի Ծինպինի հետ հանդիպման ժամանակ:
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 5364 նոր դեպք, մահացել է 60 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում մահացել է իրանցի փախստական Մերան Քարիմի Նասերին, ով ոգեշնչել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին՝ ստեղծելու «Տերմինալ» ֆիլմը, հայտնում է Le Monde-ը։
«Յուրաքանչյուրը, ով հավատում է Ադրբեջանում Ալիևի ռեժիմի «խաղաղ» խոստումներին, պետք է նկատի ունենա, որ նրանց հայատյաց-ֆաշիստական քաղաքականությունը շարունակական է, և տասնամյակներ են պահանջվում՝ այն ադրբեջանական հասարակությունից արմատախիլ անելու համար, նույնիսկ եթե քաղաքական կամք լինի։
Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, 53 մարդ վիրավորվել է։
Ավելի քան 5,56 մլն մարդու Է առնչվել Ֆիլիպիններում մոլեգնող «Նալջի» արևադարձային փոթորիկը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կիրակի օրը Ռիսկերի կանխարգելման և տարերային աղետների վերացման ազգային խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն՝ երկրի գյուղատնտեսությանը և ենթակառուցվածքներին հասցված ընդհանուր վնասը գերազանցել է 11,83 մլրդ պեսոն (206,9 մլն ԱՄՆ դոլար):
Ստամբուլի Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում կիրակի օրը հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը։
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ծրագրում է մի շարք հանդիպումներ ունենալ Ֆրանսիայի և Իտալիայի իր եվրոպացի գործընկերների հետ՝ Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով ամերիկացի պաշտոնյաներին։ Գործակալության տվյալներով՝ բանակցությունների շրջանակներում Վաշինգտոնի ներկայացուցիչը մտադիր է կոչ անել՝ պահպանել Կիեւի ֆինանսական աջակցությունը։
Ուկրաինայի բոլոր շրջաններում կիրակի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին բնակչությանն իրազեկում են պատկան մարմինները, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Խոսելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքականության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ Լավրովը հայտարարել է այն ռազմականացնելու նրանց մտադրության մասին:
Կամբոջայում Արևելաասիական գագաթնաժողովը սկսվել է առանց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, որին սպասել ենք կես ժամ, Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը խոստացել է G20 գագաթնաժողովում քննադատել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ծավալած գործողությունների համար։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph–ը։
Ինչպես հայտնում է Եվրամիության (ԵՄ) ապաստանի հարցերով գործակալությունը, այս տարվա օգոստոսին ապաստան հայցողների ամենամեծ տոկոսը գրանցվել է Թուրքիայից։ Վերջին անգամ բարձր ցուցանիշ եղել է 2014-ին։ Նման ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում է 3-րդ տեղը՝ հաջորդելով Աֆղանստանին և Սիրիային։
Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Պրահայում կայացած հանդիպման արդյունքների շուրջ։
ՌԴ և Իրանի նախագահները քննարկել են քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հարցը։
2022 թվականի 9 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանից Ռուսաստան ալկոհոլային խմիչքների արտահանումը զգալիորեն աճել է. ավելին՝ գինու, ոգելից խմիչքների և շամպայնի արտահանումը հյուսիս նույնիսկ գերազանցել է վերջին 10-12 տարվա ռեկորդը։
Ամենահայտնի գործերի թվում են «Արեւածաղիկներ»-ը, «Հիրիկներ»-ը, «Գիշերային պատշգամբ սրճարանում»-ը, «Աստղալից գիշեր»-ը եւ բազմաթիվ ինքնանկարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին գնահատել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում եվրահանձնակատարների հետ ունեցած բարձրաստիճան հանդիպումները։ Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի Վրաստանը կստանա Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։
Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։