Բաժիններ՝

Ստամբուլից 11 ամսում 45.035 փախստական է բռնի արտաքսվել

Ստամբուլի նահանգապետարանը տեղեկություն է տրամադրել այս տարվա սկզբից սկսած արտաքսված փախստականների վերաբերյալ, որտեղ նշվել է, որ 11 ամսում 148012 փախստականի վերաբերյալ վարույթ է ընդունվել, 41035-ը արտաքսվել են, 100626 փախստական այլ նահանգներում է գտնվել ու ետ ուղարկվել Ստամբուլ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվել է, որ արտաքսված փախստականներից 21824-ն Աֆղանստանի քաղաքացի են, 4691-ը՝ Պակիստանի, իսկ մնացյալ 14520-ն՝ այլ երկրների։ Բացի դրանից՝ Ստամբուլում իրականացված աշխատանքի վայրերի ցուցանակների ստուգումներից հետո 7962 ցուցանակ բերվել է գործող օրենքին համապատասխան տեսքի։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս