Բաժիններ՝

Մոլորակը 9 տարում կարող է հատել ջերմաստիճանի բարձրացման առավելագույն շեմը

Ածխաթթու գազի արտանետումներն այնքան արագ են աճում, որ 50 % հավանականություն կա, որ աշխարհը շուտով կհատի կլիմայի փոփոխության բեկումնային շեմը: Ակնկալվում է, որ 2022 թ.-ին արտանետումները կմնան ռեկորդային մակարդակի վրա, ինչին նպաստում է նաև այն, որ կորոնավիրուսային սահմանափակումներից հետո մարդիկ սկսել են դարձյալ թռչել ինքնաթիռով:

BBC-ն հայտնում է, որ համաձայն նոր զեկույցի՝ եթե արտանետումները մնան այսքան բարձր մակարդակի վրա, ապա կա վտանգ, որ աշխարհը 1,5 C-ով ջերմաստիճանի բարձրացման առավելագույն շեմը կհատի ինը տարում:

Սա աղետալի հետևանքներ կունենա ավելի աղքատ և զարգացող երկրների համար:Միջին ջերմաստիճանն այժմ 1,1 C-ով գերազանցում է մինչարդյունաբերական մակարդակը, և այդ աճն արդեն իսկ այս տարի կլիմայական լուրջ աղետների պատճառ է դարձել:

Եթե մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրանա ավելի քան 1,5 C-ով, ապա, ըստ ՄԱԿ-ի, միլիոնավոր մարդիկ կբախվեն կլիմայի հնարավոր կործանարար ազդեցություններին:

Ըստ մասնագետների՝ 2022 թ.-ին արտանետումների աճի հիմնական պատճառներն են օդանավով թռիչքները և ածխի օգտագործումը:

Զեկույցում կանխատեսվում է, որ ջերմոցային գազերի արտանետումներն այս տարի կբարձրանան 1 %-ով: Սա լիովին հակասում է ՄԱԿ-ի վերջին զեկույցին, ըստ որի՝ մինչև 2030 թվականը համաշխարհային արտանետումները պետք է նվազեն 45 %-ով, որպեսզի մոլորակի ջերմաստիճանը 1,5 C-ից ավելի չբարձրանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս