Գերմանիայում հոկտեմբերին տարեկան գնաճն արագացել Է մինչև 10,4 տոկոս

Հոկտեմբերին Գերմանիայում գնաճը, վերջնական տվյալներով, արագացել է եւ կազմել 10,4 տոկոս՝ տարեկան արտահայտւթյամբ: Նոյեմբերի 11-ին այդ մասին հայտնել է Գերմանիայի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը:

«(Գնաճի) տեմպերը նորացրել են հերթական ռեկորդը Գերմանիայի միավորման ժամանակներից ի վեր»,- ասել է գերատեսչության ղեկավար Գեորգ Տիլը:

Ըստ որում՝ Դաշնային վիճակագրական գերատեսչությունում նշել են, որ առանձնապես աճել են էներգակիրների գները, ինչն էական ազդեցություն է գործել գնաճի մակարդակի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս