Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է Արցախի Հադրութի շրջանում տնվող կամուրջի ավերման մասին:
Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստել է իր չափահաս քաղաքացիների 70 տոկոսին: Օգոստոսի 31-ին այդ մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը Վրաստանում հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը երկարացրել է մինչեւ սեպտեմբերի 13-ը։
Թուրքական «Yenimeram» կայքի սյունակագիր Յաշար Բարըշըքը, որը Թուրքիայի Քոնիա քաղաքի Ֆերիթ Փաշա վարչական շրջանի ղեկավարն է, իր սյունակում անդրադարձել է հին Քոնիայի հայ բնակիչներից մեկին՝ «Հացագործ Հայկին»։
Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգի իշխանությունները կարգադրել են փակել դպրոցները դենգե եւ անհայտ տենդի բռնկման պատճառով: Այդ մասին հաղորդել է Hindustan Times հրատարակությունը։
«Ադրբեջանը միայն Սյունիքով կամ միջանցքով չի բավարարվելու. Ադրբեջանը մտել է Գեղարքունիք, Արարատի մարզից է կրակում, Իլհամիկն ուզում է Սյունիքը, Սևանը, Երևանը: Թուրքի հետ երբեք խաղաղություն, բարեկեցություն չի լինելու: 70 տարի մեզ քարոզեցին եղբայրություն, բայց 1988թ. Սումգայիթում ադրբեջանցիները հայ մորթեցին, խորովեցին և կերան: Դա հստակ փաստ է, որ հնչեց 88թ. հունիսին Մոսկվայում սեսիայի ժամանակ, երբ մոտեցավ Ղազախստանի պատվիրակը, որն այն ժամանակվա նրանց լավագույն գրողներից էր, թքեց Ադրբեջանի պատվիրակության վրա և հեռացավ: Իրականում, Սումգայիթում մարդ են մորթել և կերել՝ 70 տարի եղբայրություն քարոզելուց հետո: Սրանց հետ խաղաղությո՞ւն ենք ուզում: Ուզո՞ւմ ես խաղաղություն՝ ունեցիր հզոր բանակ, ունեցիր ուժեղ պետություն, մեծ և խելացի առաջնորդ»:
«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ավարտից հետո չի եղել Արցախում, ո՞վ նրան դա թույլ չի տալիս, թող այս հարցերին պատասխանի։ Ես իրավունք ունեմ ենթադրելու, որ նրա առաջ դրված է թուղթ, որտեղ գրված է՝ Արցախ չգնաս, քո հայրենիքի դեօկուպացիայի մասին չխոսես,Կառավարության ծրագիր ասվածի մեջ Արցախի Հանրապետություն ձևակերպումը չանես, ու այսպիսի այլ կետեր։ Իրեն ասվել է՝ սա կանես, նա կանես, որի դիմաց Փաշինյանը հրեշավոր պայմանավորվածության է եկել»։
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը երկուշաբթի օրը Ադրբեջան մեկնող ամերիկացիներին կոչ է արել չեղարկել իրենց ուղևորությունները՝ COVID-19 դեպքերի կտրուկ աճի պատճառով։
Նրա խոսքով՝ Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Աֆղանստանում կայունություն հաստատվի և պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր ցանկանում են նույնը
Թուրքիայում՝ Էլազըղի (Խարբերդ) կանանց փակ բանտում 9 բանտարկյալների քրդերեն երգելու համար 1 ամիս ժամկետով զրկել են հաղորդակցության և տեսակցության հնարավորությունից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Այսօր մենք Թուրքիայի կնքահայրը լինելու կարիքը չունենք, բայց բարիդրացիութունն այլ է, բարեկամությունը՝ այլ: Թուրքիայի հետ բարեկամություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ թուրքն ինքը բարեկամական մերձեցում կունենա Հայաստանի հետ, Ցեղասպանության փաստի ընդունմամբ: Եթե հրաժարվենք պահանջատիրությունից, դա կլինի բացարձակապես սխալ»,- նկատեց Բագրատ Էստուկյանը:
Ադրբեջանը երեք օդանավակայան է կառուցում՝ Վարանդայում (Ֆիզուլի), Կովսականում (Զանգելան) և Քաշաթաղի շրջանում (Լաչին): Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Վարանդայի օդանավակայանը գործարկվելու է մինչև տարեվերջ, Կովսականինը՝ հաջորդ տարի, Քաշաթաղինը պատրաստ կլինի 2023 թվականին:
Deutsche Lufthansa AG-ի գլխավոր տնօրեն Կարստեն Շպորը հայտնել է, որ ավիաընկերությունը ցուցանիշների վատթարացման է պատրաստվում առաջիկա ձմռանը՝ կորոնավիրուսով վարակումների թվի հերթական աճի եւ ավիափոխադրումների անկման ֆոնին։
Կալիֆոռնիայի Էլ Դորադոյի օկրուգում «Քալդոր» հրդեհը հանգեցրել է շուրջ 30 հազար մարդու տարհանման: Այդ մասին ասված է նահանգապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Ուսումնական տարին Վրաստանի դպրոցներում, բուհերում եւ քոլեջներում կմեկնարկի հեռավար ձեւաչափով. մասնավորապես հեռավար ուսուցումը երկրում կտեւի սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը: Այդ մասին հայտարարել է Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վարում է պաշտպանական քաղաքականություն եւ չի պլանավորում զորքեր մտցնել Աֆղանստան: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Միր-24» հեռուստաալիքի եթերում։
Լեհաստանի կառավարությունը կարգադրություն է արել Բելառուսի հետ սահմանի տարածաշրջաններում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
«Այս փուլում Խաղաղության համաձայնագրի շուրջ որևէ բանակցություն չի ընթանում»,- այս մասին այսօր ՌԴ ԱԳՆ-ում Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հարցին:
Թուրքիայի և Եգիպտոսի միջև փոխարտգործնախարարների մակարդակով քաղաքական քննարկումների երկրորդ փուլը տեղի կունենա Անկարայում։
ՌԴ ԱԳՆ-ում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները, որի արդյունքներով նրանք հանդես են գալիս մամուլի ասուլիսով:
Ադրբեջանի ռազմածովային ուժերը նույնպես կմասնակցեն Կասպից ծովում տեղի ունենալիք ռազմածովային զորավարժություններին։
Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
«Թալիբան» արմատական շարժման անդամները կատարում են Քաբուլի միջազգային օդանավայանի տեխնիկական վիճակի գնահատում եւ ստուգում այն բանից հետո, երբ երկրից հեռացան վերջին օտարերկրացի զինվորականները, որոնք պատասխանատու էին օդային նավահանգստի աշխատանքի համար:
ԱՄՆ-ը շարքից հանել է Աֆղանստանում թողած ռազմական սարքավորումը, այն չի կարող կրկին օգտագործվել: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտարարել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքքենզին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սերբական Politika գործակալության հետ զրույցում անդրադարձել է թուրք-ռուսական հարաբերություններին։
Օտարերկրյա բոլոր զինվորականները հեռացել են Աֆղանստանի տարածքից, այժմ երկիրը լիովին գտնվում է «Թալիբան»-ի վերահսկության ներքո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է շարժման քաղբյուրոյի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Նայիմը։
Ուկրաինայից մի խումբ զբոսաշրջիկներ ձնահյուսի ներքո են հայտնվել Հյուսիսային Օսիայի Կազբեկ լեռան վրա, ականատեսը կարողացել է փրկել մի կնոջ:
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումն ավարտել է կոնսուլտացիաները երկրի նոր կառավարության շուրջը: Օգոստոսի 31-ին այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Նոր Օռլեան քաղաքի իշխանությունները թալանի դեպքեր են գրանցել «Իդա» փոթորկից հետո, ոստիկանությունը հատուկ խմբեր է կազմել կողոպուտի դեմ պայքարելու համար: Այդ մասին Նոր Օռլեանի ոստիկանության դեպարտամենտը հաղորդել է Twitter-ի իր էջում:
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) պատրաստ են նոր ավիահարվածներ հասցնել Աֆղանստանի տարածքի օբյեկտներին: Այդ մասին հայտարարել է բրիտանական ՌՕՈւ-ի շտաբի պետ Մայք Վիգսթոնը։