Թրամփը Մեծ Բրիտանիան անվանել է «աղքատ աղետ»
Թրամփը Մեծ Բրիտանիան անվանել է «աղքատ աղետ»:
«Շոտլանդիայի Աբերդին քաղաքի բնակիչները ցնծում են փողոցներում, քանի որ նոր վարչապետ Էնդի Բերնեմը հայտարարել է, որ լիովին կվերացնի սահմանափակումները Հյուսիսային ծովի անգնահատելի նավթի արդյունահանման համար: Սա աշխարհում բարձրորակ նավթի խոշորագույն աղբյուրներից մեկն է, որի պաշարները կբավականացնեն հարյուրավոր տարիներ, ընդ որում՝ դրանցից շատերը դեռ նույնիսկ չեն էլ հայտնաբերվել: Սա Միացյալ Թագավորությունը ճգնաժամի մեջ գտնվող երկրից կվերածի աշխարհի ամենահարուստ պետություններից մեկի: Բրիտանիան տարեկան միլիարդավոր դոլարներ է վճարում Նորվեգիային՝ նավթ գնելու համար, որը նրանք արդյունահանում են Հյուսիսային ծովի նվազ արժեքավոր հատվածից. դե սա կատարյալ անհեթեթություն է:
Բացի այդ, լուրեր են պտտվում, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է ապամոնտաժել հին ու տգեղ հողմատուրբինները, որոնք վեր են խոյանում Աբերդինի վրա ու աղավաղում քաղաքի տեսքը: Դա հզոր օր կլինի երկրի համար, և բոլորն այն մեծապես կգնահատեն: Մեծ Բրիտանիան հսկայական ներուժ ունի, բայց ամեն ինչ սկսվում է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾՈՎԻ ՆԱՎԹԻ ՅՈՒՐԱՑՈՒՄԻՑ: ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ, ՇՈՏԼԱՆԴԻԱ՛»,- գրել է Թրամփը։

