![](/banners/BeFunky-design.jpg)
Սերբիայի նախագահ Վուչիչը շտապ հոսպիտալացվել է
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/ap22349722505017_pic4_zoom_1500x1500_27151.thumb_.jpg)
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ սերբական լրատվամիջոցներին հղումով։
B92 պորտալը վկայակոչում է անանուն աղբյուրը: Սերբիայի ղեկավարի հոսպիտալացման պատճառը չի նշվում, պաշտոնական հայտարարություններ նույնպես չեն եղել։
53-ամյա Ալեքսանդր Վուչիչը Սերբիայի նախագահ է դարձել 2017 թվականի մայիսին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը։