Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով
Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով, որի աղբյուրը մինչ օրս չի գտնվել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին տեղական պարբերականներից մեկին տված հարցազրույցում:
«Հարվածի ճշգրտությունը վկայում է այն մասին, որ հակառակորդը նախապես տեղեկություններ է ունեցել առաջնորդի նստավայրում փակ հանդիպումների անցկացման վայրի և ժամանակի մասին:
Ինքը՝ նախարարը, փետրվարի 28-ի առավոտյան՝ հարձակման օրը, գտնվել է համալիրի տարածքում, որտեղ բնակվում էր Խամենեին։ Ժամը 09:00-ի սահմաններում ԱԳ նախարարը հանդիպել է գերագույն առաջնորդի վարչակազմի ղեկավարի հետ, որի միջոցով Խամենեիին սովորաբար գաղտնի զեկույցներ են փոխանցվել: Հանդիպման ընթացքում Արաղչին ներկայացրել է բանակցությունների հաշվետվությունը և կրկին խոսել լարված իրավիճակի մասին: Հենց այդ պահին էլ համալիրին հարված է հասցվել»։

