Բանտարկյալների թվով Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղում է

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) և Լոզանի համալսարանը հրապարակել են «Եվրոպայի բանտերը և ազատազրկվածները 2025թ.» զեկույցը։ Այն հիմնված է ԵԽ անդամ անդամ 46 երկրների 51 քրեակատարողական վարչություններից հավաքված տվյալների վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղն է զբաղեցնուազատազրկվածների թվով, բանտերի գերբեռնվածությամբ և մեկ աշխատակցին բաժին ընկնող կալանավորների թվով։

2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ Թուրքիայի բանտերում պահվել է 392.456 կալանավորված և դատապարտված անձ։ Այսինքն ամեն 100.000 բնակչի հաշվով այդ երկրում կա 458 բանտարկյալ։ Այս ցուցանիշով Թուրքիային հաջորդում է Ադրբեջանը (271), մինչդեռ Եվրոպայում միջին ցուցանիշ է համարվում 127 բանտարկյալը յուրաքանչյուր 100.000 բնակչի հաշվով։

Թուրքիայի քրեակատարողական հիմնարկների տարողունակությունը նախատեսված է 299.880 մարդու համար, մինչդեռ այնտեղ պահվում է 392.456 անձ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 100 հոգու համար նախատեսված վայրում պահվում է ավելի քան 130 մարդ։

Թուրքիայի քրեակատարողական հիմնարկներում պահվում է 389մ 0 անչափահաս քաղաքացի։ Նրանցից 944-ի տարիքը 0-6 տարեկան է, ուստի նրանք բանտերում բնակվում են իրենց մայրերի հետ։ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում նման ցուցանիշով այլ երկիր պարզապես չկա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031