ChatGPT-ն աշխարհը կբաժանի երեք «մտածողության կաստաների»․ Աստղիկ Ավետիսյան

Աստղիկ Ավետիսյանը գրում է․

«ChatGPT-ն աշխարհը կբաժանի երեք «մտածողության կաստաների»

MIT-ի լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ այն մասնակիցների մոտ, ովքեր առաջադրանքը կատարել են արհեստական բանականության օգնությամբ, ուղեղային ակտիվության կապակցվածությունը շուրջ 55%-ով ցածր է եղել՝ համեմատած նրանց հետ, ովքեր նույն աշխատանքն իրականացրել են ինքնուրույն։

Հետաքրքիրն այն է, որ երկու խմբերն էլ ստացել են գերազանց արդյունք։
Տարբերությունը ոչ թե արդյունքի, այլ մտածողության գործընթացի մեջ էր։
Սյունակագիր Դևիդ Բրուքսը, հիմնվելով այս միտումների վրա, առաջարկում է արհեստական բանականության օգտատերերի հետևյալ դասակարգումը.

  1. Արդյունավետ ուղևորներ (Productive Passengers)
    Նրանք, ովքեր չեն սիրում մտավոր լարում և հնարավորինս շատ առաջադրանքներ փոխանցում են AI-ին։ Արտադրողականությունը կարող է աճել, բայց սեփական ճանաչողական կարողությունները՝ աստիճանաբար թուլանալ։
  2.  Զգուշավոր օպտիմիզատորներ (Reluctant Optimizers)
    Ամենատարածված խումբն է։ Առօրյա, կրկնվող աշխատանքը վստահում են AI-ին, իսկ բարդ խնդիրների դեպքում նախընտրում են մտածել ինքնուրույն։ Սակայն ժամանակի ընթացքում կարող են ավելի ու ավելի ապավինել հեշտ ճանապարհին։
  3. Մտավոր մարաթոնականներ (Mental Marathoners)Ամենահազվագյուտ խումբը։ Նրանք արհեստական բանականությունն օգտագործում են ոչ թե ավելի քիչ մտածելու, այլ՝ ավելի խորը, ավելի ստեղծագործ և ավելի արդյունավետ մտածելու համար։ AI-ն նրանց համար գործընկեր է, ոչ թե մտածողության փոխարինող։

Արհեստական բանականությունից օգտվելը շուտով բոլորի հմտությունն է լինելու։
Իսկ իրական առավելությունը կունենան նրանք, ովքեր նախ կակտիվացնեն սեփական միտքը, և միայն հետո՝ արհեստական բանականությունը։
Ապագայում մարդկանց չի տարբերելու միայն ինտելեկտը։ Նրանց տարբերելու է մտածելու պատրաստակամությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031