Բաժիններ՝

Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է ԱԱ-2026-ի եզրափակիչում արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսիի և իսպանացի տաղանդ Լամին Յամալի սպասվող պատմական հակամարտության վերաբերյալ իր սպասումներով։

«Ես ուզում եմ, որ սա Լամինի ժամանակը լինի։ Մեսսին մեզ փառքի տարիներ է պարգևել, նա մեր պատմության փառահեղ ու շքեղ անցյալի մի մասն է, սակայն այժմ եկել է Յամալի ժամանակը։ Լամինը հանճար է։

Նա չի ընկրկում դժվարությունների առջև, որոնք կարող են կոտրել ցանկացածին։ Նա չափազանց համարձակ է, բոլոր փորձություններին դիմակայում է դեմ առ դեմ և իր տարիքի համեմատ անհավանական հասուն է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչը՝ Իսպանիա — Արգենտինա, կկայանա այսօր՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031