Բաժիններ՝

Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը

Հարավային Կորեայի իշխանությունները քննարկում են մինչև 14 տարեկան երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելն արգելելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության ԶԼՄ-ների և հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Կիմ Չոն Չհոլը։

«Մենք քննարկում ենք մինչև 14 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերում հաշիվներ ստեղծելու հնարավորությունը սահմանափակելու, ինչպես նաև 14-ից 19 տարեկան դեռահասների շրջանում նման հարթակների չափազանց մեծ օգտագործումը խրախուսող ալգորիթմների ազդեցությունը սահմանափակելու ծրագիր»,- Կիմ Չոն Չհոլի խոսքերը մեջբերում է Yonhap լրատվական գործակալությունը։

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ խորհրդարանում ներկայացվել է մոտ յոթ օրինագիծ, որոնք վերաբերում են անչափահասների կողմից սոցիալական ցանցերի օգտագործմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031