«Անսարալլահի» քաղբյուրոյի անդամ Հիզամ ալ-Ասադի հայտարարությունը Եմենի ինքնիշխանության վերաբերյալ

«Անսարալլահի» քաղբյուրոյի անդամ Հիզամ ալ-Ասադի հայտարարությունը Եմենի ինքնիշխանության վերաբերյալ.

ԱՄՆ-ից կույր կախվածության մեջ գտնվող սաուդյան վարչակարգը որևէ իրավունք չունի միջամտելու մեր ներքին գործերին, մեր օդանավակայանների ու նավահանգիստների աշխատանքին, մեր ազգային հարստությունների տնօրինմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններին և դաշնակիցների ու հակառակորդների ընտրությանը։

Մենք ինքնիշխան պետություն ենք և պատմական խոր արմատներ ունեցող ժողովուրդ, այլ ոչ թե պատմականորեն անցողիկ կազմավորում, ինչպես իրենք։ Մենք երբեք չենք դառնա նրանց «կամակատարն» ու ազդեցության կույր գոտին կամ նրանց ծրագրերի կցորդը։

Եթե նրանք հպարտանում են ԱՄՆ-ից ունեցած իրենց կախվածությամբ ու հպատակությամբ, ապա մենք հպարտանում ենք մեր ազատությամբ և հավատարմությամբ Միակ ու Ամենակարող Աստծուն։

Եթե նրանք մեր դեմ պատերազմելու և մեզ շրջափակելու որոշումները կայացնում են ԱՄՆ-ի հրահանգներով, ապա մենք դիմակայելու ուժը քաղում ենք Բարձրյալի խոսքերից.

«Թույլատրված է մարտնչել նրանց, ում դեմ պատերազմ է մղվում, քանի որ նրանք անարդարության են ենթարկվել, և Ալլահն ի զորու է հաղթանակ պարգևել նրանց»։

Աստծո օգնությամբ մենք լիովին կվերականգնենք մեր օրինական իրավունքները, կճեղքենք մեզ պարտադրված շրջափակումը և կջախջախենք չարի ուժերը։ Ալլահն է մեր ապավենը։

«Եվ թող հավատացյալներն ապավինեն Ալլահին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031