Պուտինը հանդիպում է անցկացրել Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացնում ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Չոե Սոն Հուիի հետ, հայտնել է ռուսաստանյան պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Интерфакс»-ը։

«Զրույցի սկզբում նախագահ Պուտինը բարձր է գնահատել Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի երկկողմ հարաբերությունները, օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին ՀՌԳ-ի անցկացմանը ցուցաբերած օգնության համար՝ ընդգծելով, որ կորեացի զինվորականների սխրանքները, որոնք օգնել են մեր զինվորականներին, մեր երկրում երբեք չեն մոռացվի, և որ նրանք պարգևատրվել են պետական պարգևներով», — հայտնել է Պեսկովը։

«Պուտինը ամենաջերմ բարեմաղթանքներն է փոխանցել ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընին։ Իր հերթին Կորեայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել այդքան ջերմ խոսքերի համար և ասել, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը բոլորովին վերջերս ևս մեկ անգամ հաստատել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների համակողմանի զարգացման ռազմավարական ուղղվածությունը», — հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031