Հարավային Կորեայում տեղի է ունեցել պատմության մեջ առաջին գործադուլը՝ ընդդեմ մարդանման ռոբոտների կիրառման
Հարավային Կորեայում տեղի է ունեցել պատմության մեջ առաջին գործադուլը՝ ընդդեմ մարդանման ռոբոտների կիրառման:
Hyundai-ի աշխատակիցները պահանջում են սահմանափակել մարդանման ռոբոտների ներդրումը արտադրության մեջ։ Գործադուլն ընթանում է Ուլսան քաղաքում գտնվող Hyundai-ի գործարաններում։ Աշխատավարձերի բարձրացման պահանջներից բացի, աշխատավորների ներկայացուցիչները փորձում են երաշխիքներ ստանալ արհեստական բանականության և ավտոմատացման նոր տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել աշխատատեղերի կրճատման։
Թեև հարավկորեական գործարաններում «Atlas» ռոբոտների հայտնվելու հստակ ժամկետները դեռևս չեն հայտարարվել, արհմիությունը պնդում է, որ նմանատիպ մեքենաների օգտագործման կանոնների շուրջ անհրաժեշտ է պայմանավորվել նախապես։

