ԵԱՏՄ-ում աճել են բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները․ ի՞նչ ցուցանիշներ ունի Հայաստանը
ԵԱՏՄ-ում աճել են բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները, հայտնում է ԵՏՀ-ն։
2026 թվականի հունվար–մայիս ամիսներին (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) աճ է արձանագրվել ինչպես ԵԱՏՄ-ի համախառն ուղևորաշրջանառության (0,8%-ով), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների գծով՝ Բելառուսում (7,8%-ով), Հայաստանում (6,1%-ով), Ղազախստանում (4,1%-ով) և Ղրղզստանում (3,9%-ով)։
Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում աճ է գրանցվել նաև բեռնափոխադրումների ոլորտում՝ Հայաստանում (12,6%-ով), Ղրղզստանում (3,4%-ով) և Բելառուսում (1,1%-ով)։

