Բաժիններ՝

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը և ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը:

Լրագրողներին Թուրքիայի ղեկավարի գրասենյակում հայտնել են, որ զրույցի ընթացքում քննարկվել են նաև ռուսական հատուկ ռազմական գործողությանն ու հացահատիկի համաձայնագրի շրջանակներում աշխատանքին առնչվող հարցեր։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ աշխատանքային խմբի շրջանակներում, որն առաջարկվում է ստեղծել, կարող են նոր նախաձեռնություններ ի հայտ գալ»,- նշել են գրասենյակից։ Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930