Սննդաբան Լորեն Մանաքերը զգուշացրել է, որ հայտնի պինա կոլադան, որը հատկապես տարածված է հարավում արձակուրդների ժամանակ, շատ շաքար է պարունակում։ Այն շատ վնասակար է կազմվածքի համար:
2020 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի հուլիսը Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 138 հազար 331 դեպք։ Առաջին և վերջին հաստատումների միջև միջին ժամանակահատվածը 305 օր է, նվազագույնը՝ 60, իսկ առավելագույնը՝ 767 օր։
Եվրոպն ահազանգում է՝ վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ Շվեյցարիայում Դիֆթերիայի դեպքեր են գրանցվել: Այս պահին ապաստան հայցողների կենտրոնում կա 8 վարակված, նրանց մոտ շնչառական խնդիրներ չեն գրանցվել: Նշված մարդկանց առանձնացրել են, իսկ մոտ 170 հոգի ինքնամեկուսացել է: Նշենք, որ դիֆթերիան հազվադեպ է հանդիպում Արևմտյան Եվրոպայում: Շվեյցարիայում ինֆեկցիոն հիվանդության վերջին հայտնի դեպքը գրանցվել է 1983 թվականին:
Շատ աշխատելը հատկապես վնասակար է կանանց համար: Շաբաթական 55 ժամ աշխատող, այսինքն՝ 35-40 աշխատանքային ժամի նորմը գերազանցող կանանց մոտ 7,3%-ով ավելի մեծ է տրամադրության և հոգեկան խանգարման՝ դեպրեսիայի հավանականությունը։
Վրաստանում վերջին 7 ամսում հաստատվել է Ղրիմ-Կոնգոյի 42 դեպք, մահացել է 2 հիվանդ, հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։ Ըստ aliq.ge-ի՝ նա ընդգծել է, որ նախորդ տարիների համեմատ երկրում ավելացել է Ղրիմ-Կոնգոյի դեպքերի թիվը։
Սննդաբանն ընդգծել է, որ սեխը պետք է օգտագործել բացառապես որպես առանձին ուտեստ։
168.am-ը մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե, օրինակ, երեխաների շրջանում ո՞ր հիվանդություններն են տարածված։ Մեր զրուցակիցը հարցին ի պատասխան՝ նշեց, որ այս սեզոնին բնորոշ են «կեղտոտ ձեռքերի» աղիքային վարակային հիվանդությունները, սննդային ալերգիաները, արևահարությունները, ինչպես նաև ջրծաղիկը։
Հանրապետությունում հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 6487 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1434 նոր դեպք:
«Երևանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 815 դեպք է արձանագրվել». ՀՎԿԱԿ
Հապալասը ծերացումը դանդաղեցնելու լավագույն մթերքն է, կարծում է դիետոլոգ Լիզա Յանգը։
Բրիտանիայի, Ավստրալիայի և Իսպանիայի գիտնականների խմբի ներկայացուցիչները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել են, որ մարդիկ, ովքեր անընդհատ քաղցր և յուղոտ սնունդ են օգտագործում, ավելի հակված են դեպրեսիայի։
Բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Մարինա Կոպիտկոն Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է կրուասան ուտելու վտանգի մասին։
Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը ամառային հանգիստն անցկացնում է Իտալիայում: Ըստ բժշկի դիտարկումների՝ իտալացիները չեն ճարպակալում: Վերջինս փորձել է հիմնավորել իր տեսածը Ինստագրամում՝ առանձնանցելով իտալացիների բարեկազմության մի քանի պատճառներ:
Նյարդաբան Ալեքսանդրա Ալյոխինան «Медикфорум» նախագծին պատմել է յուղոտ մթերքների վտանգների մասին ոչ միայն սրտի, այլև ուղեղի համար։
Ֆլորիդայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները եկել են այն եզրակացության, որ յոգան և թայչին կարող են մեղմել մեջքի քրոնիկական ցավը:
Եթե ցանկանում եք առողջ լինել, օրը սկսեք Սինդի Քրոուֆորդի սիրելի սմուզիով:
Նյարդաբան Իգոր Օրլովը Pravda.Ru-ին պատմել է, թե ինչու է վտանգավոր քնի ժամանակ հեռախոսը գլխի մոտ դնելը: Բժիշկն ընդգծել է երեք պահ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել:
ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերել են կապկի ծաղկի հիվանդության ռեկորդային թվով նոր դեպքեր՝ 1048: Հուլիսի 28-ին տվյալները հրապարակվել են Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (ՀՎԿԿ) կայքում:
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը՝ տարեկան խլելով ավելի քան 1 միլիոն մարդու կյանք: Գերակշռում են քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի բարդություններից մահերը:
«Ռուսաստանի Դաշնությունից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները: Մինչև այս պահն իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել, Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել»,-վստահեցրեց Ավանեսյանը:
Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, շրջանառվում է օմիկրոնի ենթաշտամերից BA.5 տեսակը: Եթե իրավիճակը սրվի, ապա դրա դեմ պայքարելու համար պետությունը օգտագործելու է ամբողջ գործիքակազմը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ռուսաստանը կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր է փոխանցել ԱՊՀ մի քանի երկրների: Այս մասին տեղեկացնում է «Роспотребнадзор»-ը:
Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Բայդենը իրեն լավ է զգում այն բանից հետո, երբ անցած շաբաթվա վերջին նրա COVID-19-ի թեստի պատասխանը եկել էր դրական: Բայդենը ստացել է երկու պատվաստում և երկու խթանիչ, որոնք, ըստ փորձագետների, օգնել են նախագահին զերծ մնալ բարդություններից։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Նշենք, որ հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում:
Հուլիսի 18-24-ը Հայաստանում իրականացվել է 6158 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 965 նոր դեպք, առողջացել է 547 քաղաքացի, արձանագրվել է մահվան 7 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարւթյունից։
ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը:
Եթե երեխան նախկինում ունեցել է ալերգիկ ռեակցիա մեղվի խայթոցից հետո, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ առաջին բուժօգնության համար Ադրենալինի ինքնաներարկիչի օգտագործման ցուցումներ ստանալու համար։
Մարդու մոտ այս հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1970 թվականին՝ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում: Հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում:
Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը ինստագրամյան իր էջում պատասխանել է բոլորիս հուզող հարցին՝ որքա՞ն ջուր է պետք խմել:
Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված 1200 քաղաքացի, ինչը 2.8 տոկոսով ավելին է, քան նախորդ օրը հոսպիտալացվածների թիվը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներին: