Հայաստանում հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 771-ի, որից 413 հազար 43-ը`առողջացման, 8626-ը` մահվան ելքով:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 15․679 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Քեթրին Լավդեյը, ով զբաղվում է հիշողության հետազոտությամբ, 2021 թվականին հարցում է անցկացրել, որտեղ 80%-ը կարծիք է հայտնել, թե Covid-19 համաճարակից հետո իրենց հիշողությունը վատացել է։ Գիտնականների մի խումբ հատուկ զեկույց է պատրաստել հիշողության վերաբերյալ։ Բայց արդյո՞ք պատճառը համաճարակն է։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեր հիշողության հետ, երբ դրա մի մասը մենք հանձնում ենք հեռախոսին:
Սիրտ-անոթային հիվանդությունները մահվան հիմնական պատճառն են ԱՄՆ-ում, եւ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ երկրում ամեն 40 վայրկյանը մեկ ինչ-որ մեկը սրտի նոպա է ունենում։ Չնայած այս վիճակագրությունը հուսադրող չէ, լավ նորությունն այն է, որ կան սրտի մահացու նոպայից խուսափելու միջոցներ, Eat This, Not That!-ին ասել է Սուրբ Մարիայի հիվանդանոցի բժիշկ Քարի-Ուինչելը։
Հիմնականը, որ պետք է հիշել, եթե գնացել եք քնելու և չեք կարողացել քնել 15 րոպեի ընթացքում, ապա դուք չեք կարող ստիպել ձեզ քնել, ասում է սոմնոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ Ռոման Բուզունովը:
Ամառը օրգանիզմը տոքսիններից մաքրելու լավագույն ժամանակն է։
Շոգին ջրի հավասարակշռությունը պահպանելու արդյունավետ միջոց Sputnik ռադիոյին տված հարցազրույցում առաջարկել է բժշկական գիտությունների դոկտոր, դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովը։ Առանց ջանքերի խմեք օրական անհրաժեշտ քանակությամբ ջուր, ըստ նրա՝ վառ գույնի շիշը կօգնի:
Ընթրիք պատրաստելու 35 րոպեների ընթացքում կարելի է շատ հանգիստ այրել մոտ 100 կկալ: Դրա համար ընտրեք որևէ բաղադրատոմս, որում պահանջվում է կտրատել մի քանի բաղադրիչներ:
Պացիենտի լեզվի վիճակը կարող է վկայել աղեստամոքսային տրակտի, լեղապարկի, լյարդի, թոքերի, երիկամների, սիրտ-անոթային համակարգի տարբեր հիվանդությունների կամ տարատեսակ վարակների մասին, URA.RU-ին ասել է «Ատլաս» կլինիկաների ցանցի քիթ-կոկորդ-ականջի մասնագետ Սվետլանա Զիմինան։
Պարզվել է, որ նոր աճող աքսոնների երկարությունը մոտ 50 տոկոսով ավելի է եղել ծոմ պահող մկների մոտ: Հայտնաբերվել է նաև, որ այս կենդանիները ունեն որոշակի նյութերի բարձր մակարդակ, ներառյալ IPA: Հաստատելու համար, թե արդյոք IPA-ն հանգեցնում է նյարդերի վերականգնմանը, մկներին հակաբիոտիկներ են ներարկել, որպեսզի մաքրեն աղիները բակտերիաներից: Դրանից հետո նրանց ներմուծվել են Clostridium-ի գենետիկորեն ձևափոխված շտամներ, որոնք կարող են առաջացնել կամ չառաջացնել IPA:
Հետազոտողները պարզել են, որ մրգերից, ընդեղենից, ընկուզեղենից, բանջարեղենից եւ ամբողջահատիկներից կազմված դիետան օգնում է կանխել շաքարախտը, մինչդեռ այն մարդիկ, որոնք ուտում են զտված հացահատիկ եւ չափազանց շատ շաքար, ավելի հակված են 2-րդ տիպի շաքարախտի առաջացման, նշում է բժշկական գիտությունների դոկտոր Ռոբերտ Շմերլինգը:
Ուռուցքաբան Նիկիտա Կորոլյովը SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես առավելագույնս նվազեցնել օրգանիզմում քաղցկեղի առաջացման ռիսկը։ Մասնագետն ընդգծել է, որ ուռուցքային հիվանդություններն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Քաղցկեղի հիմնական նենգությունն այն է, որ այն տարածվում է այն օրգաններին, որոնցում բորբոքում կա, նշել է նա։
Բժիշկ թերապեւտ Ելենա Լուկինան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչպես կարելի է որոշել օրգանիզմում աղի պակասի առաջին նշանը։
Կապիկի ծաղիկը նոր հիվանդություն չէ և էնդեմիկ է համարվում Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի երկրներում:
Էդիթ Քոուենի համալսարանի կողմից անցկացված նոր հետազոտությունը թույլ է տվել կարեւոր բացահայտում անել, որը կարող է ասթմայով 262 միլիոն մարդկանց ավելի արդյունավետ բուժման հանգեցնել:
Հանրապետությունում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ավելի քան 4 հազար 200 դեպք: Հիվանդացությունը 2021 թվականի համեմատ աճել է 1.2 անգամ:
«Այս պահին ՀՀ-ում իրավիճակը գնահատում ենք կայուն, սակայն պետք է նշեմ, որ վերջին 7 օրվա ընթացքում արդեն ունենք որոշակի դեպքերի աճ: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից բարձր է, ինչը նախանշում է, որ ունենք վարակի տարածման տեմպի արագացում»:
Գիտակցության հանկարծակի կորուստը կարող է թրոմբի նշան լինել: Երբ թրոմբը մեկուսանում է ուղեղի կամ ողնուղեղի անոթում, շատ դեպքերում կարելի է կանխել թրոմբների առաջացումը, ուստի ուղեղում ինսուլտի կամ թրոմբի հավանականությունը հաճախ առաջանում է ռիսկի մեծ գործոններով պացիենտների մոտ:
Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, սննդաբան Միխայիլ Գինցբուրգը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչպես կարելի է չգիրանալ նիհարելու ընթացում։ Նրա փոխանցմամբ՝ օրգանիզմում նյութափոխանակությունն ընթանում է տարբեր արագությամբ։
Հայաստանում հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք:
Հետազոտության համար Ֆլորիդոն եւ նրա գործընկերներն ավելի քան 12.400 տղամարդկանց եւ կանանց տվյալներ են հավաքել, ովքեր մասնակցել են CVD ռիսկի հետազոտությանը 1987-ից մինչեւ 2020 թ.: Այդ ընթացքում ավելի քան 3200 մասնակցի մոտ քաղցկեղ է առաջացել:
Շատերը կարող են խմել մեկ կամ երկու բաժակ ալկոհոլ, ինչը կարող է կախվածության չվերաճել։ Բայց ոմանք կարող են հակում ունենալ ալկոհոլի հանդեպ եւ չգիտակցել դա, գրել է «МедикФорум»-ը։
Քաղցկեղն աշխարհում մահվան հիմնական պատճառներից է, բայց վաղ զննման դեպքում քաղցկեղի շատ տեսակներ կարելի է արդյունավետ բուժել։
Լուծը համարվում է ամբողջ աշխարհում երեխաների մահվան գլխավոր պատճառներից մեկը, հիվանդության դեպքերի թիվը հաճախ ավելանում է ուժեղ անձրեւներից եւ հեղեղումներից հետո։ Բայց լուծով հիվանդանալու հավանականությունը կարող է ավելանալ նաւե երաշտի պայմաններում, որը չարագուշակ նախանշան է կլիմայի շարունակվող ջերմացման պայմաններում։
Ամերիկյան Pfizer ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան ասել է, որ աշխարհին մոտենում է կորոնավիրուսային վարակի նոր ալիք։ Այս մասին նա խոսել է The Jerusalem Post-ի հետ զրույցում,հաղորդում է Lenta.ru-ն։
Գիտնականները հայտնաբերել են գեն, որն արգելափակելով կարելի է ուտել և չգիրանաՏեխասի համալսարանի մասնագետները փորձերի ընթացքում հայտնաբերել են եզակի գեն, որը կոչվում է RCAN1: Եթե այն արգելափակվի, մարդը կկարողանա անսահմանափակ քանակությամբ նույնիսկ բարձր կալորիականությամբ մթերքներ օգտագործել և չգիրանալ։
Տարածված կարծիք է, որ առավոտյան վարսակի փաթիլներից պատրաստված շիլան առողջության և էներգիայի բանալին է ամբողջ օրվա համար, և որ դժվար է նախաճաշի ավելի լավ այլընտրանք գտնել: Բրիտանացիները համամիտ են այս կարծիքի հետ:
Մոտեցել են երկար սպասված ամառային արձակուրդները, և հանգստի մեկնելիս խիստ կարևոր է իմանալ արևային այրվածքներից արդյունավետ պաշտպանեվլու և այրվածքների դեպքում առաջին բուժօգնության կանոնները:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, նուտրիցիոլոգ Ալեքսանդր Միրոշնիկովը «Ռոսիա 1»-ի «Ամենագլխավորի մասին» հաղորդման եթերում ասել է, որ բազուկի հյութը պետք է օգտագործել սրտի եւ անոթների հիվանդությունների կանխարգելման համար։
Սննդաբան Մարինա Երմոլովան SOLENKA.INFO https://solenka.info/-ին տված հարցազրույցում պատմել է, որ վահանաձեւ գեղձի աշխատանքը բարելավելու համար պետք է հետեւել մի շարք պարզ կանոնների եւ ճիշտ քանակությամբ յոդ պարունակող սնունդ ուտել: Դա կարեւոր է նաեւ այդ օրգանը հորմոնալ խանգարումներից պաշտպանելու համար: