ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում Արցախից տեղափոխված 363 բուժառու

ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում 363 բուժառու, 214-ը՝ պայթյունից ստացված վնասվածքների պատճառով, 114-ը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածներն են։

Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Մնացյալ բուժառուները տարբեր քրոնիկ կամ թերապևտիկ խնդիրներով են ԲԿ-ներում, այդ թվում՝ սրտի ստենդավորմամբ։

Մեծ թիվ են կազմում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտները, որոնց մեջ կան նաև երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031