
ԼՂ-ից Հայաստանի ԲԿ-ներ տեղափոխված 11 անձ շարունակում է մնալ վերակենդանացման բաժնում

Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ տեղափոխված բուժառուների դուրս գրման գործընթաց չկա։ 11 անձ շարունակում է մնալ վերակենդանացման բաժնում։
Այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Կան դժբախտ ելքեր, որոնց մասին լրացուցիչ հաղորդագրություն կտարածի առողջապահության նախարարությունը»,- նշեց խոսնակը: