Ուղեղին հասնող, ուռուցքի ագրեսիվ տեսակի՝ բազմաձեւ գլիոբլաստոմայի հետ կապվող եւ քիմիաթերապեւտիկ միջոցն ազատող բուժանյութ են ստեղծել բրազիլացի հետազոտողները։
Սննդաբաններ Էմի Գուդսոնը և Քորթնի Դ’Անջելոն վստահեցնում են, որ որոշ ըմպելիքներ օգնում են ազատվել որովայնի ճարպից։ Eat This, Not That հարթակի հետ զրույցում նրանք ցավով նշել են, որ տարիքի հետ միասին քաշը նվազեցնելն ավելի ու ավելի դժվար է լինում։
Վրաստանում հետազոտությունից հետո հաստատվել է կապիկի ծաղիկով հիվանդանալու առաջին դեպքը։ Հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել, և համապատասխան բուժումից հետո բուժառուն դուրս է գրվել բուժհաստատությունից։ Վարակը հայտնաբերվել է, երբ այդ անձը վերադարձել է Եվրոպայից։
Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս սահմանափակումներ չի մտցնի:
Սննդաբան Նատալյա Գերասիմովան վստահ է՝ որովայնի ճարպը կարող է առաջանալ արյան անբավարար մատակարարման հետևանքով, որը շտկելու համար կօգնեն մերսումները: «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել սպառված սննդի ընդհանուր կալորիականությունը և ֆիզիկական ակտիվության մակարդակը հասցնել օրական 8000–10․000 քայլի։
«Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում դիետոլոգ Ելենա Սոլոմատինան թվարկել է այն մթերքները, որոնք հակաքաղցկեղային հատկություն ունեն։
Հատկապես թույլ սիրտ ունեցող մարդիկ պետք է ուշադիր լինեն ամառային շոգ եղանակին, MedikForum պորտալին ասել է սրտաբան Աննա Դավիդովան եւ հավելել, որ օդի բարձր ջերմաստիճանը կարող է սիրտ-անոթային վտանգավոր խանգարումների խթան հանդիսանալ:
Սննդաբան Ելենա Սոլոմատինան զգուշացրել է, որ վաղ ձմերուկը կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար։ «Երեկոյան Մոսկվա» պարբերականի փոխանցմամբ՝ մասնագետը նշել է, որ վաղ ձմերուկը հաճախ հասունանում է աճի խթանիչների կիրառմամբ, ուստի պարունակում է մեծ քանակությամբ նիտրատներ, որոնք որոշակի պայմաններում վերածվում են նիտրիտների։
Շաքարախտով հիվանդներին հատկապես կարեւոր է իմանալ, որ իրենց սննդակարգում վիտամին D-ի բավարար քանակին հետեւելու ծանրակշիռ պատճառ ունեն:
Նշվում է, որ Փաշինյանի պաշտոնական այցի բարձրաստիճան հանդիպումների շարքում նախատեսված է նաև երկու պետությունների առողջապահական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում` երկկողմ ձևաչափով:
Հայաստանում հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք:
Շոտլանդացի գիտնականները պարզել են, որ վնասակար բակտերիաները ավելի երկար են գոյատևում լողափերի պլաստիկ թափոնների վրա: Օրինակ, լողափերում խոնավ անձեռոցիկների և բամբակի փայտիկների վրա գտնվող բակտերիաները կարող են գոյատևել այնքան երկար, որպեսզի վտանգ ներկայացնեն մարդու առողջության համար: Այս մասին գրում է shantnews-ը։
Երբ մտածում եք զարկերակային ճնշման մասին, ձեր երիկամներն այնքան էլ չեք մտաբերում։ Դա նշանակում է, որ աղի չափից ավելի շատ օգտագործումը կարող է դժվարացնել երիկամների կողմից հեղուկի դուրսբերումը, որն այնուհետեւ կուտակվում է օրգանիզմում եւ բարձրացնում արյան ճնշումը։
Երևանի և Մոսկվայի նոր համագործակցության շրջանակում հունիսի 10-ին և 11-ին Ռուսաստանի առաջատար բժիշկները «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կիրականացնեն հիվանդների ընդունելություն, վիրահատություններ, խորհրդատվություն և բուժման նոր տեխնոլոգիաների կիրառման աշխատանքներ:
Սրտաբան, բժիշկ Հարլան Կրումհոլցը զգուշացրել է կանանց մոտ սրտի կաթվածի արտասովոր ախտանշանների մասին: Ըստ shantnews-ի՝ այդ մասին նա պատմել է Eat This, Not That-ում:
Գերմանիայի Դաշնային կառավարությունը որոշել է փոփոխել «Կորոնավիրուսի մուտքի կանոնակարգի մասին» հրամանագիրը (Coronavirus-Einreiseverordnung):
«Էրեբունի» ԲԿ-ը համալրվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նոր Siemens Healthineers ընկերության Magnetom VIDA 3 Tesla ժամանակակից, գերհզոր սարքով:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար հորդորում է ճանապարհորդներին ցուցաբերել զգուշավորություն:
ԱՄՆ-ի ևս մի երկարակյաց բնակիչ 105-րդ ծննդյան տարեադարձն է նշել և բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը. Այս մասին հայտնում է WNYT-ը։
Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան «Մոսկվա 24» հեռուստաալիքի լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով պաղպաղակի վտանգավորությանը, բացատրել է, որ այն կարող է վնասակար լինել շաքարային դիաբետով և այլ հիվանդություններ ունեցող հիվանդների համար։
Ալկոհոլային խմիչքի գները ցածր չեն և, հաշվի առնելով, որ այն կախվածություն կարող է առաջացնել, կարելի է պատկերացնել, թե դա կախվածության հետ միասին ինչ ճեղքվածք կարող է առաջացնել բյուջեում:
«Շատերին խորհուրդ է տրվում գիշերը կեֆիր խմել։ Թվում է, թե այն կալորիական չէ, իսկ գլիկեմիկ ինդեքսը ցածր է։ Բայց մարդիկ, ովքեր դրանով փորձում են նիհարել, հաճախ գիշերային արշավներ են անում դեպի սառնարան, քանի որ կեֆիրը (ինչպես կաթնաշոռը) ունի ինսուլինի բարձր ինդեքս։ Բացի այդ, նման մթերքները նպաստում են ճարպային հյուսվածքի աճին », – բացատրել է Պավլովան:
Ատամնաբույժ, բժշկական ոլորտի փորձագետ Ալեքսեյ Անտիպենկոն Ura.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է քաղցրացուցիչներով մաստակի վնասակարության մասին։ Նա հորդորում է հրաժարվել շաքարով մաստակից և օգտագործել առանց շաքարի մաստակ, որը ոչնչացնում է բերանի բակտերիաները:
Տուժածները ստանում են համապաասխան բուժում, վիճակները գնահատվում է միջին ծանրության:
Աշխատանքներ են տարվում պատերազմից տուժած բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: Ավարտվում է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը, հաստատված է գույքի ու սարքավորումների ցանկը և հետևողական աշխատանքների արդյունքում առաջիկայում նախատեսվում է բացումը։
Հայաստանում մայիսի 30-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 43 դեպք:
Հայաստանում կորոնավիրուսի դե ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 8 հազար 404 մարդ:
1-ին եւ 2-րդ տիպի շաքարախտով մարդիկ հակված են կարիեսի, եւ Ռութգերսի նոր հետազոտությունը կարող է բացատրել դրա պատճառները. Էմալի եւ դենտինի՝ էմալի տակ գտնվող կարծր նյութի, որն ատամներին կառուցվածք է հաղորդողում, ամրության կրճատում:
ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը մտահոգություն է հայտնել Novavax Inc-ի COVID-19 պատվաստանյութից սրտի բորբոքման հնարավոր ռիսկի վերաբերյալ, քանի որ ընկերության տվյալները ցույց են տվել, որ այն կարող է հանգեցնել բարդությունների:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնի է մարդկանց շրջանում կապկի ծաղկի վարակի 780 հաստատված դեպքերի մասին, վարակ հայտնաբերվել է 27 ոչ էնդեմիկ երկրներում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: