
25 տարեկան տղամարդը մահացել է բժիշկների կողմից չբացահայտված ուռուցքի պատճառով

Բրիտանացի Ջոշուա Ուորները մահացել է քաղցկեղից 25 տարեկանում այն բանից հետո, երբ բժիշկները ուղեղի ուռուցքը համակարգչային սխալ են համարել, գրում է Daily mail-ը։
«Փորձաքննությունները հայտնաբերել են ուղեղի աննորմալություն: Բայց դա իբր համարվում էր համակարգչային սխալ»,- ըստ shantnews-ի՝ ասվում է զեկույցում:
Ուորները հիվանդանոց է գնացել հունիսին վատ ինքնազգացողության և երկու շաբաթ շարունակ մշտական գլխացավերի պատճառով: Բժիշկները համակարգչային տոմոգրաֆիա են արել և պարզել, որ նա ապենդիցիտ ունի, որից հետո վիրահատության է ենթարկվել:
Կրկնակի հետազոտության ժամանակ բժիշկները նույնպես չեն կարևորել նկարների մանրամասները։ Միայն շաբաթներ անց, երբ նա վատացել է և շտապ տեղափոխվել հիվանդանոց, հաստատվել գլխուղեղի ուռուցքի առկայությունը։ 12 օր անց նա մահացել է։