
Բռնի տարհանված արցախցիների մեծ մասը ունեն խրոնիկ հիվանդություններ և ամենօրյա դեղորայքի կարիք

Անուշ Պողոսյանը գրում է. «ՀՀ Կառավարություն, ՀՀ առողջապահության նախարարություն
Բռնի տարհանված արցախցիների մեծ մասը ունեն խրոնիկ հիվանդություններ և ամենօրյա դեղորայքի կարիք:
Մարդկանց հաշվառման վայրում առաջին բուժօգնության կետերում գոնե տրամադրեք մեկ շաբաթվա համար հետևյալ խմբերի դեղերը մինչև բռնի տարհանվածները հասնեն իրենց կացարանները և հաշվառվեն տեղամասաային արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկմումն իրականացնող բուժհաստատություններում:
Առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում կան այդ դեղերի խմբերի մեծ քանակություն.
1. Ռիթմակարգաորիչներ
2. Հեղձուկամարիչ դեղեր
3. Հակագերճնշումային դեղեր
4. Հակախոցային դեղեր
5. Ինսուլիններ դեղեր
7. Հակադիաբետիկ դեղեր
6. Վահանաձև գեղձի հորմեններ և հակաթիրեոիդային դեղեր
7. Հակաասթմային դեղեր
8. Կոլխիցին»