Լավագույն բուսական միջոցները՝ երիկամների քարերի դեմ
Երիկամների քարերն ամենահաճախ հանդիպող խնդիրներից է: Ի՞նչն է դրանց առաջացման պատճառը: Երբ երիկամները չեն կարողանում դուրս մղել տոքսինները, դրանք առաջացնում են չմշակված հանքանյութերի կամ քարերի բյուրեղացում:
Գոյություն ունեն բազմաթիվ բնական միջոցներ, որոնք կօգնեն լուծել նման խնդիրները: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Կիտրոնի հյութ, ձիթայուղ և խնձորի քացախ- Այս համադրությունը համարվում է երիկամների քարերի դեմ պայքարող ամենաարդյունավետ միջոցներից մեկը: 60 մլ ձիթայուղը խառնեք 60 մլ կիտրոնի հյութով: Ստացված լուծույթը խմելուց հետո 350 մլ ջուր խմեք: Կես ժամ հետո կես կիտրոնի հյութը քամեք և լցրեք 350 մլ ջրի մեջ, ավելացրեք 1 ճաշի գդալ խնձորի քացախ: Բոլոր բաղադրիչները խառնելուց հետո խմեք լուծույթը: Կարող եք օգտագործել այս միջոցն այնքան ժամանակ, մինչև այլևս ոչ մի ցավ չզգաք:
Նռան հյութ- Այս խնդրի դեմ պայքարելու մեկ այլ արդյունավետ միջոց են նռան հյութն ու հատիկները:
Ձիաձետ (хвощ)- Ձիաձետի թեյը նույնպես օգտակար և արդյունավետ է նման առողջական խնդիրների դեպքում: Օրական 3-4 բաժակ ձիաձետի թեյ խմեք՝ ցավերը հանգստացնելու համար:
Նշենք, որ ձիաձետը պատկանում է ձիաձետազգիների ընտանիքին, այն սպորակիր խոտաբույս է։ Հայտնի է 30-32 տեսակ։ Բազմամյա, շատերը՝ մշտադալար, բարձրակարգ սպորավոր խոտաբույսեր են։ Կոճղարմատը խիստ ճյուղավորված է. դրանից առանձնանում են վերգետնյա երկայնակի ակոսավոր ընձյուղներ, որոնք, ինչպես և կոճղարմատը, մասնատված են կանոնավոր հերթագայվող հանգույցների և սնամեջ միջհանգույցների։ Հանգույցներում ամփոփված են թերզարգացած տերևափնջերը։ Ճյուղերը դասավորված են փնջաձև և դուրս են գալիս հանգույցներից։ Ձիաձետը տարածված է ամենուրեք (բացառությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի)։
Ռեհան- Ռեհանը դրական ազդեցություն ունի երիկամների առողջության վրա: Օգտագործեք մեկ թեյի գդալ ռեհան և մեղր, եթե երիկամներում քարեր ունեք:
Նյութը հրապարակման պատրասեց Լիլիթ Հարությունյանը