
Դիմակ՝ կնճիռների, ակնեի և մուգ շրջանակների դեմ

Քրքումը (куркума) համարվում է 159.277 դեղաբույսերից 4-րդ ամենահզոր հակաօքսիդանտը: Քրքումի մեջ առկա կուրկումինն ունի հզոր պաշտպանիչ և բուժիչ հատկանիշներ: Բջիջների մեջ ներթափանցելու կարողության շնորհիվ կուրկումինը կարողանում է մտնել օրգանիզմ և պայքարել ազատ ռադիկալների վնասների դեմ:
Քրքումի հակատարիքային, խոնավեցնող, հակաօքսիդանտ և հակամանրէային հատկանիշներն անհավատալի հզոր են: Քրքումն արդյունավետ է կնճիռներն ու բծերը վերացնելու գործում: Այն նաև օգտակար է յուղոտ դեմքի համար, քանի որ կարգավորում է ճարպի արտադրությունը:
Complete-health-and-happiness կայքը ներկայացրել է քրքումով պատրաստվող մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել կնճիռներից, ակնեից և մուգ շրջանակներից:
Բաղադրություն
- 1 թ/գ քրքումի փոշի
- 1 թ/գ հասարակ յոգուրտ
- 1 թ/գ մեղր
Քրքումի փոշին խառնեք յոգուրտի հետ, ավելացրեք 1 թ/գ մեղր և ստացված զանգվածը քսեք դեմքին, թողեք 20-30 րոպե: Այնուհետև լվացեք գոլ ջրով: Կարող եք այս դիմակն օգտագործել շաբաթը 3-4անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը