Ժողովրդական բաղադրատոմս ասթմայի դեմ

Forhealthbenefits կայքը ներկայացնում է բոլորին հայտնի ժողովրդական բաղադրատոմսը, որն օգնում է պայքարել ասթմայի դեմ: Մեր նախնիները պատրաստել են այս դեղամիջոցը տարբեր ձևերով:

Բաղադրություն

  • Կես կգ կարմիր սոխ
  • Կես կգ շաքար
  • 2 կիտրոն
  • 6 բաժակ ջուր
  • 7 ճ/գ տնական մեղր

Պատրաստման եղանակը

Մետաղյա տարայի մեջ տաքացրեք շաքարը միջին կրակի վրա և անընդհատ խառնեք՝ մինչև այն փոխի գույնը: Այնուհետև ավելացրեք կտրատած սոխը, մի փոքր տապակեք և ավելացրեք ջուրը: Ամեն ինչ եռացրեք միջին ջերմաստիճանի վրա, եփեք այնքան, մինչև ջրի 1/3 –ը գոլորշիանա: Թողեք սառչի, ավելացրեք 2 կիտրոնի հյութը և մեղրը, խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Քամեք և լցրեք ապակե տարայի մեջ:

Կարդացեք նաև

Ամեն ուտելուց առաջ օգտագործեք այս ըմպելիքից 1 ճ/գ: Օգտագործեք այնքան, մինչև ամբողջ ըմպելիքը վերջանա: Կարող եք կրկնել գործողությունը, եթե դեռևս թոքերում անհանգստություն եք զգում:

Երեխաներին խորհուրդ է տրվում տալ 1թ/գ՝ ամեն ուտելուց առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս