Ինչպես բուժել վարիկոզային երակները լոլիկի միջոցով

Երբևէ մտածե՞լ եք վարիկոզային երակները լոլիկի միջոցով բուժելու մասին: Ձեզ ենք ներկայացնում երկու բնական ճանապարհ՝ կանաչ և կարմիր լոլիկով վարիկոզային երակները բուժելու համար:

Կանաչ լոլիկ

Սա շատ պարզ միջոց է վիճակը թեթևացնելու համար:

Լվացեք և կտրատեք մի քանի կանաչ լոլիկ: Կտորները դրեք ուղիղ վնասվածքների և երակների վրա: Վիրակապով ամրացրեք, պահեք լոլիկն այնքան ժամանակ, մինչև մաշկի վրա ծակծկոց զգաք: Եթե այդ զգացողությունը տհաճ է, հեռացրեք լոլիկները և սառը ջրով լվացեք: Երկու շաբաթվա ընթացքում կզգաք փոփոխությունը: Գործողությունը կրկնեք օրական 5անգամ, ցանկալի է՝ մեկը մյուսի ետևից:

Կարդացեք նաև

Կարմիր լոլիկը նույնպես կարող է օգտակար լինել այս դեպքում:

Միևնույն գործողությունը կատարում ենք կարմիր լոլիկով: Լվացեք և կտրատեք կարմիր լոլիկները, կտորները տեղավորեք երակների վրա 3-4 ժամով: Վիրակապով ամրացրեք: Այնուհետև փոխեք լոլիկի կտորները: Լավ արդյունքի հասնելու համար կարող եք կատարել այս գործողությունը գիշերը կամ երեկոյան: Ամբողջ ամառ կատարեք գործողությունը, այս ամենին կարող եք ավելացնել նաև կանաչ լոլիկ:

Լոլիկն ունի հրաշալի բուժիչ հատկանիշներ՝ դրա սերմերում առկա առողջարար տարրերի շնորհիվ: Լոլիկը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք ամրացնում են արյան անոթները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս