
Հրաշալի սկրաբ ծիրանի սերմից, որն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ

Ծիրանենու պտղակորիզի սերմի յուղը չի զիջում իր օգտակար հատկություններով նշի յուղին, պարունակում է արժեքավոր B15 և B17 վիտամիններ։
Սկրաբը նախատեսված է ոտնաթաթերի մաշկը հարթեցնելու համար։
Հարկավոր է խառնել հավասար քանակի մեղր և ծիրանի կորիզի սերմ։ Սերմը պետք է մանրացնել հավանգով` առանց կեղևը հեռացնելու։
Օգտագործման եղանակը
ա. Ոտքերի մաշկը փափկեցնելու համար կատարեք լոգանք սոդայի լուծույթով. յուրաքանչյուր մեկ լիտր ջրի մեջ լուծեք 1 թ/գ սոդա։ Մաշկը չորացրեք։
բ. Քսեք սկրաբը, մի քանի րոպե մերսեք ոտնաթաթերը։ Կատարեք շաբաթը մեկ անգամ։
Օգտակարության մասին
Այս գեղարարական միջոցը նաև շատ համեղ է։
- Նպաստում է թթվածնի յուրացմանը հյուսվածքներում։
- Ավելացնում է բջիջների կյանքի տևողությունը։
- Խորհուրդ է տրվում օգտագործել շրթունքների հերպեսի, ճաքերի և նույնիսկ խեյլիտի դեպքում։
- Կարգավորում է ճարպերի փոխանակման գործընթացը։
- Լավացնում է շնչառությունը։
- Վերականգնում է լյարդի բջիջները թունավորումից հետո։
- Անհրաժեշտ աղբյուր է լյարդի և մկանների համար։
- Կարգավորում է խոլեստերինի պարունակությունը։
- Ունի հակասկլերոտիկ և հակաուռուցքային հատկություն։
- Հանգստացնում է նյարդերը և վերականգնում է ուժերը։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: