Վնասվածքաբանության այս բաժանմունքը Գերմանիայի առաջատար կենտրոններից է, որն իրականացնում է շուրջօրյա սպասարկում տարբեր ծանրության հիվանդների համար:
Պատահում է, որ մարդ արթնանում է լավ տրամադրությամբ, սակայն օրվա ընթացքում վրա է հասնում հոգնածությունը, քնկոտությունը և տրամադրության անկումը: Դա շուտ արթնանալու անհրաժեշտության արդյունքն է: Հաճախ մարդիկ, ովքեր բավարար չափով չեն քնել աշխատանքային օրերին, փորձում են այն կոմպենսացնել հանգստյան օրերին քնելու միջոցով: Սակայն դա չի փրկում:
Այս պահին մշակվում են չափորոշիչներ, որոնք կհստակեցնեն, թե որ իրավիճակներում է անհրաժեշտ կատարել կյանքը փրկող` սրտի անհետաձգելի վիրահատություն և որ դեպքերում` կոնսերվատիվ բուժում կազմակերպել։
Համաշխարհային բանկի միջոցներով կառուցված Գյումրու բժշկական կենտրոնին կառավարությունն իր որոշմամբ սեփականության իրավունքով տրամադրել է հողամասեր, շենք, շինություններ և հնարավորություն՝ հոգալու դրանց պահպանման և շահագործման ծախսերը:
Մ. Բաբայանը հորդորեց նաև զերծ մնալ փողոցում վաճառվող սնունդ գնելուց. «Ունեցել ենք դեպքեր շաուրմայից, մսով կարկանդակներից թունավորումների: Խորհուրդ չեմ տալիս օգտվել դրանցից,
Ժամանակակից ախտորոշումը, թերապիան, ինչպես նաև գերժամանակակից սարքավորումները նպաստում են յուրաքանչյուր հիվանդի լավացման համար բարենպաստ մեջավայր ստեղծելուն:
Ավստրալիացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ որքան շատ են դեռահասները և երիտասարդ մարդիկ ժամանակ անցկացնում մաքուր օդում՝ արևային լույսի ազդեցության տակ, այնքան ցածր է միօպիայի (կարճատեսության) զարգացման ռիսկը:
Հետազոտողները պարզել են, որ 13-16 կգ հավելյալ քաշը մեծացնում է քաղցկեղի 6 տեսակների զարգացումը: Այդպիսի հիվանդների մոտ հաճախ հանդիպում է արգանդի, լեղապարկի, երիկամի, արգանդի վզիկի, վահանաձև գեղձի քաղցկեղ և լեյկոզներ: Մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) բարձր լինելու դեպքում՝ մարդիկ առավել հակված են լյարդի, հաստ աղու, ձվարանների և կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը հետդաշտանադադարի շրջանում:
Միջատը «ճանաչում» և խայթում է նրանց, ում արյան մեջ բարձր է B խմբի վիտամինների բաղադրությունը։
Ձմռան արեւը ուլտրամանուշակագույն ճառագայթների նույնքան վնասակար չափաքանակ է պարունակում, որքան ամռան արեւը, այնպես որ ձմռանն արեւապաշտպան ակնոցներ կրելն անհրաժեշտ է:
Ասթմատիկների մոտ քաղցելու արդյունքում նոպաներն ավելի հազվադեպ են լինում: Գիտնականները գտնում են, որ քաղցելու այդ տեսակը կարող է նվազեցնել ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման ռիսկը:
Պատանեկության շրջանում ակնեի առաջացումը նորմալ է, միակ հույսը այն է, որ անցումային շրջանի ավարտից հետ դրանք կանցնեն: Բայց պարզվում է, որ դ միանշանակ չէ. ոմանց մոտ անցնում է, իսկ ոմանք դեռ շարունակում են տառապել:
Տարիքի հետ ախորժակը կարգավորող ուղեղի բջիջների ակտիվությունն արգելակվում է, եւ հագեցածության մասին ազդանշաններն ավելի ուշ են հասնում, քան անհրաժեշտ է: Այդ իսկ պատճառով, ստացվում է, որ մարդը սկսում է պահանջվածից ավելի շատ ուտել:
Այս բաժանմունքի մասնագիտացումներից մեկն է հանդիսանում հեպատոլոգիական հիվանդությունների բուժումը՝ մասնավորապես հեպատիտ B և հեպատիտ C ինֆեկցիայի, ալկոհոլի չարաշահման կամ այլ բարդ հիվանդությունների հետևանքով առաջացած լյարդի ցեռոզի բուժումը:
Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը սուր, բարձր մահաբերությամբ հիվանդություն է: Այն փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ):
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հրապարակման տվյալների` Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն այսօր աշխարհում լարված է:
Վիրահատությունների մեծ մասը տեղի է ունենում նվազագույն ներխուժման միջոցով, ինչը թույլ է տալիս խուսափել նյարդերի և հյուսվածքների վնասվածքներից վիրահատության ընթացքում:
Կան նաև մահացության նվազման միտում կրծքագեղձի, ենթաստամոքսային գեղձի և թոքերի քաղցկեղի պարագայում, սակայն այս տվյալներն այնքան էլ նշանակալի չեն: Ըստ հետազոտության արդյունքների՝ դրական էֆեկտի հասնելու համար անհրաժեշտ է դեղն օգտագործել առնվազն հինգ տարի:
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները գտնում են, որ սննդակարգին հետևող մարդկանց մոտ գերակշռում է այն խաբկանքը, որ նիհարելուց հետո իրենց կյանքը լիովին կփոխվի: Արդյուքնում փոխվում է միայն քաշը, իսկ նրանք հիասթափություն են ապրում:
Եթե ձեր մարմնից ացետոնի հոտ է գալիս, դա կարող է կապված լինել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման հետ: Ացետոնի հոտը կապված է մարմնում ինսուլինի պակասի հետ եւ դա կարող է բերել դիաբետային կոմայի:
Ինչպես հայտնի է՝ օրգանիզմի մաքրման արդյունքում օրգանիզմից բնական ճանապարհով դուրս են գալիս տոքսինները: Նաև իրականացվում է օրգանիզմի համար շատ կարևոր՝ սնուցող նյութերի պաշարների կուտակում: Գոյություն ունի օրգանիզմը մաքրող հատուկ երեքօրյա դիետա՝ հիմնված բնական հյութերի վրա:
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի Ստերիոտաքսիկ և ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության բաժանմունքի գործունեության առարկան չբուժվող, խրոնիկ հիվանդություններն են, որոնք ենթական չեն դեղորայքային բուժման:
Բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքները, կտեղակայվեն բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում, իսկ կենտրոնի առողջության առաջնային պահպանման ծառայությունը կտեղափոխվի ինֆեկցիոն մասնաշենք:
«Մեր գործունեության առանցքում պետք է լինի բնակչությանն առողջ պահելու գաղափարը: Անհրաժեշտ է իրազեկման մեծ աշխատանք իրականացնել»:
Հանգստյան օրերին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր:
«Լազեր-նեֆրոսկոպի ամփոփ համակարգը թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել միջամտության բարդությունը, և այն անցկացնել շատ հստակ, այլ նաև նվազագույնի հասցնել ներքին արյունահոսությունը»:
«Մենք գտնվում ենք այնպիսի կլիմայական գոտում, որ մշտապես ունենում ենք մաշկի հետ կապված խնդիրներ: Հիմնական խնդիրը մաշկի չորությունն է, որի պատճառը մաշկի սխալ խնամքն է: Պետք է տանից դուրս գալիս հագնել ավելի լայն հագուստ, քան մեր մարմնի չափն է, որ մաշկը կարողանա շնչել: Պետք է օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ, գլուխը պաշտպանել գլխարկներով, տեղաշարժվել փողոցի ստվերոտ հատվածներով: Պետք է օգտագործել տարբեր լոսիոններ, որոնք լինում են տարբեր տեսակի` կախված մաշկի գույնից և արևի քանակից: Լոսիոնները պարտադիր 3 ժամը մեկ պետք է քսել»:
Մեղվի թույնը չի թողնում հետևանքներ և քաղցկեղային բջիջներն էլ չեն կարողանում ադապտացվել են նոր միջոցի դեմ: Այն մտնում է քաղցկեղային բջիջների մեջ և սկսում է ոչնչացնել դրանք: Գիտնականների խոսքով, այս միջոցը բավական հեռանկարային է և կարող է հաջողությամբ կիրառվել կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում:
Նորածնի քաշը պետք է ավելանա որոշակի օրինաչափությամբ ու չափաբաժիններով: Եթե քաշի ավելացման նորմերը խախտվում են նշանակում է նորածինը առողջական խնդիր ունի: Իհարկե, յուրաքանչյուր երեխա անհատական է և շատ բան կախված է գենետիկական տրամադրվածությունից, սակայն օրինաչափությունները ոչ ոք չի փոխել: Նախ քաշի ավելացման նորմերին ծանոթանալու համար պետք է տարբերակել կրծքով կերակրումն ու արհեստական կերակրումը: Նորածնի նվազագույն […]
Ձեր կողմից անցած հետազոտությունների հիման վրա կլինիկան առաջարկում է ստանալ բարձրակարգ բժիշկների երկրորդ կարծիք, որը կօգնի Ձեզ հետագայում ստանալ ճիշտ բուժում` կանխարգելելովհնարավոր բարդությունները, ինչպես նաև խնայելով Ձեր միջոցները: