Հրաշալի և պարզ ըմպելիք, որը կօգնի ծույլերին արագ քաշ կորցնել
Չկա ավելի լավ բան, քան գիրք կարդալու ընթացքում քաշ կորցնելը:
Գրեթե բոլորը գիտեն դարչինի և մեղրի բուժական ազդեցության մասին: Բայց արդյո՞ք գիտեիք, որ այն կարող է օգնել քաշ կորցնելու գործում:
Healthyfoodhouse կայքը ներկայացում է համեղ և պարզ բաղադրատոմս, որը կարագացնի նյութափոխանակությունը և կօգնի արագ քաշ կորցնել, երբ հեռուստացույց եք դիտում, գիրք կարդում, կամ պարզապես դեգերում համացանցում:
Իհարկե, նկատի չունենք, որ պետք է դադարեցնեք մարզասրահ այցելելը կամ մոռանաք ամենօրյա վարժությունների մասին: Սա հրաշալի լուծում է այն օրերի համար, երբ ծուլանում եք և ոչինչ անելու ցանկություն չեք ունենում:
Բաղադրություն
- 2ճ/գ մեղր
- 1ճ/գ դարչին
- 1բաժակ ջուր
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացրեք և դարչին ավելացրեք, խառնեք, տարան ծածկեք և թողեք սառչի այնքան, որ հնարավոր լինի խմել: Թուրմի մեջ խառնեք մեղրը:
Հիշեք, որ պետք չէ մեղրն ավելացնել եռացրած ջրի մեջ, քանի որ տաքությունը ոչնչացնում է մեղրի առողջարար հատկանիշներն ու էնզիմները:
Քնելուց առաջ խմեք կես բաժակ թեյ: Մնացածը պահեք սառնարանում և խմեք հաջորդ օրն առավոտյան: Տաքացնել չի կարելի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը