Կիտրոնով ջուր խմելու 10 առավելությունները
Կիտրոնով ջուրը կարող է իսկապես օգտակար լինել, ինչը նշանակում է, որ այն բնական ճանապարհով մաքրում է օրգանիզմը թույներից:
Կիտրոնի առավելությունն այն է, որ ունի հակաբակտերիալ, հակավիրուսային և իմունիտետը բարձրացնող հզոր ուժ: Կիտրոնը նաև հրաշալի միջոց է քաշը կորցնելու համար, քանի որ այն լավացնում է մարսողությունը և մաքրում լյարդը: Այն պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր՝ ցիտրուսային թթուներ, կալցիում, մագնեզիում, վիտամին C, կենսաֆլավոնոիդներ, պեկտին և լիմոմին, որոնք հայտնի են՝ որպես իմունիտետը լավացնող և ինֆեկցիաների դեմ պայքարող տարրեր:
Ձեզ ենք ներկայացնում է կիտրոնի 10 առավելությունները, որոնք կարող եք ստանալ պարզապես ամեն առավոտ կիտրոնով տաք ջուր խմելու դեպքում: Մի փոքր ջուր եռացրեք, թողեք սառչի և մի կտոր կիտրոն ավելացրեք:
1. Օգնում է կորցնել քաշը: Կիտրոնը հարուստ է պեկտինով՝ մանրաթել, որը նվազեցնում է ախորժակը:
2. Լավացնում է մարսողությունը: Կիտրոնի հյութն օգնում է օրգանիզմից հանել ավելորդ տարրերը՝ ստիպելով լյարդին արտազատել մարսողության համար անհրաժեշտ թթուներ:
3. Մաքրում է մաշկը: Վիտամին C-ն նվազեցնում է մաշկի անհարթությունները: Կիտրոնի հյութը մաքրում է արյան տոքսինները, որոնք ազդում են մաշկի վրա:
4. Լավացնում է իմունային համակարգը: Վիտամին C-ի մեծ քանակության շնորհիվ կիտրոնը հրաշալի պայքարում է մրսածության դեմ: Կիտրոնը նաև պարունակում է կալիում, որը լավացնում է ուղեղի աշխատանքը, նյարդերը և կարգավորում է արյան ճնշումը:
5. Նվազեցնում է շնչառական խնդիրները: Տաք կիտրոնի ջուրն օգնում է դադարեցնել հազը և հեշտ շնչել, այսպիսով՝ այն հատկապես արդյունավետ է այն մարդկանց համար, ովքեր ունեն ասթմա և ալերգիաներ:
6. Կարգավորում է pH-ը: Լիմոնն ամենաշատ ալկալի պարունակող ցիտրուսներից է: Օրգանիզմի թթվայնությունը նվազեցնելու համար մի փոքր կիտրոնով ջուր խմեք: Կիտրոնը պարունակում է ցիտրիկ թթուներ, բայց այն չի ազդում օրգանիզմի թթվայնության վրա:
7. Այն հրաշալի միզամուղ է: Կիտրոնն արագացնում է մեզի արտազատումը՝ այդպիսով օրգանիզմից հանելով տոքսինները: Միզուղիներն առողջ են, երբ կանոնավոր կերպով մաքրվում են:
8. Վիտամին C-ի մեծ քանակության շնորհիվ կիտրոնը բուժում է ինֆեկցիաները, վնասվածքները, ալերգիաները և կոկորդի ցավը:
9. Սուրճի փոխարեն խմեք այս ջուրը: Չնայած այն չի պարունակում կոֆեին, այնուամենայնիվ, կիտրոնով ջուրը հրաշալի միջոց է առավոտյան սուրճին փոխարինելու համար:
10. Թարմացնում է շնչառությունը, հանգստացնում է ատամնացավը և լնդերի բորբոքումները, բայց զգույշ եղեք, ցիտրիկ թթուները վնասում են ատամների էմալը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը