Լյարդի ցիռոզ. բուժում տնային պայմաններում
Լյարդի ցիռոզը խրոնիկ հիվանդություն է, որի արդյունք հադիսանում է լյարդում բազմակի սպիերի առկայությունը: Այդ սպիերի հետևանքով խանգարվում են օրգանի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, փոխվում է արտաքին տեսքը և կառուցվածքը:
Ցիռոզի դեպքում լյարդի սպիացած հյուսվածքների բջիջների դանդաղ քայքայման հետ մեկտեղ տեղի է ունենում նաև նրանց վերածնումը: Սակայն, նոր բջիջները գրավվում են սպիացած հյուսվածքների կողմից և այդ պատճառով չեն կարողանում իրականացնել իրենց գործառույթները:
Սովորաբար, նկատվում է լյարդի դեֆորմացիա, կնճռոտում և կոշտացում: Նմանատիպ կառուցվածքային փոփոխություններն արգելք են հանդիսանում լյարդին արյան նորմալ մատակարարմանը: Դեպի լյարդ արյան հոսքի խանգարումը ամբողջ ընթացքում աղիների անոթներում հանգեցնում է լճացման: Լյարդի ցիռոզի երկու հիմնական պատճառ են հանդիսանում ալկոհոլիզմը և խրոնիկ հեպատիտը:
Լյարդի ցիռոզի պատճառները.
• Հեպատիտ В, С, D, G-ի խրոնիկ տեսակները,
• Ալկոհոլային խմիչքների համակարգված չարաշահումը,
• Սրտային անբավարարությունը,
• Նյութափոխանակության խանգարումը (երկաթի և պղնձի):
Լյարդի ցիռոզի ախտանիշները
Լյարդի ցիռոզի ախտանիշները բաահայտվում են միայն լյարդի հյուսվածքների լայնաբասշտաբ վնասվելուց հետո: Նկատվում են հետևյալ խանգարումները. ջերմության բարձրացում, հոգնածություն և թուլություն, ախորժակի կորուստ, սրտխառնոց, փսխում, հյուծվածություն, քաշի նվազեցում, ցավեր փորի շրջանում (երբեմն ցավերը կենտրոնանում են փորի աջ հատվածի վերին մասում) և հեպատիտ (դեղնախտ): Հիվանդության այլ ախտանիշների շարքին են դասվում անեմիան, նույնիսկ չնչին հարվածից կապտուկների առաջացումը, արյան մեջ շաքարի պարունակության նվազեցումը, փորում և մարմմնի այլ մասերում հեղուկի կուտակումը և ստամոքս-աղիքային արյունահոսությունը: Լյարդի գործառույթի արտահայտված խանգարման դեպքում կարող են առաջանալ ծանր հոգեկան խանգարումներ, կոմա և մահ:
Լյարդի ցիռոզի բուժումը հիմնականում ուղղված է նրա զարգացման պատճառը վերացնելու և հիմնական հիվանդության վրա: Լյարդի համար նշանակվում է խիստ դիետա և վիտամիններ, հեպատոպրոտեկտորներ (կարսիլ, սիլիբոր, հոֆիտոլ, հեպտրալ, և այլն):
Լյարդի ցիռոզի բուժում տնային պայմաններում
• Լյարդի ցիռոզի դեպքում օրական 3-4 անգամ ուտելուց առաջ խմել 0,5 բաժակ գազարի հյութ• Վերցնել 1կգ մեղր, 200 մլ զեյթունի ձեթ, 3 գլուխ սխտորի մաքրած ատամիկներ, 4 հատ միջին չափսի կիտրոն: Կիտրոններից հեռացնել կորիզները, 2 կիտրոնից էլ կտրել կեղևը: Կիտրոններն ու սխտորը անցկացնել մսաղացով, տեղափոխել էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել մեղրը և ձեթը, ապա խառնել փայտյա գդալով: Խառնուրդը լցնել երկու լիտր տարողությամբ բանկայի մեջ և պահել սառնարանի ներքևի հատվածում: Օգտագործելուց առաջ խառնել փայտյա գդալով: Ընդունել օրական 3 անգամ ուտելուց 30-40 րոպե առաջ մեկ ճաշի գդալ: Մեկ տարվա ընթացքում անցկացնել բուժման 3-4 կուրս:• Լյարդի ցիռոզի դեպքում սոված փորին խմել 0,5 բաժակ կարտոֆիլի հյութ:
Լյարդի ցիռոզի դեպքում ժողովրդական միջոցներով բուժումը միշտ պետք է լինի հիմնական բուժումից հետո՝ երկրորդ տեղում: Ամենին հավելյալ օգտագործվում են այնպիսի բուժիչ խոտաբույսեր, որոնք ունեն հետևյալ հատկությունները. հակաբորբոքային, վերածնումը խթանող, տտիպ… Ամենից զատ, կարևոր է նաև բուժիչ խոտաբույսի իմունոմոդուլացնող ազդեցությունը, որն օգնում է իմունային բորբոքման հետ պայքարում, որոնք առկա են լյարդի ցիռոզի ժամանակ: