
Օրգանիզմը մաքրող բնական ըմպելիք

Forhealthbenefits կայքը ներկայացնում է լյարդը, թոքերը և ամբողջ օրգանիզմը մաքրող բաղադրատոմս: Այն նաև կարգավորում է արյան մեջ խոլեստերինը և կանխարգելում փորկապությունը: Նրանք, ովքեր օգտագործել են այս ըմպելիքը, ասում են, որ այն նաև լավացնում է սրտի աշխատանքը և ամրացնում նյարդային համակարգը:
Բաղադրություն
- 5 բաժակ ջուր
- 5 ճ/գ վարսակի փաթիլներ
Պատրաստման եղանակը
Վարսակի փաթիլները լվացեք և վրան լցրեք նախօրոք եռացրած ջուր: Թողեք թրմվի ամբողջ գիշեր (12 ժամից ոչ պակաս), այնուհետև քամեք: Առավոտյան և երեկոյան խմեք 1 բաժակ այս հյութից: Խորհուրդ է տրվում կատարել այս գործողությունը 1 տարի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը