Բնական ըմպելիք, որը կմաքրի արյան անոթները
Մարդկանց հիմնական խնդիրներից մեկն արյան մեջ բարձր խոլեստերինն ու ճարպերն են: Այս նախանշանները հանգեցնում են երակներում արյան շրջանառության խնդիրների, ինչն էլ առաջացնում է խցանում և հաճախ՝ սրտի կաթված և մահ:
Այսօր գոյություն ունեն խոլեստերինն ու ճարպերն իջեցնող բազմաթիվ միջոցներ, սակայն մարդիկ փնտրում են և դիմում բնական միջոցներին: Forhealthbenefits կայքը ձեզ է ներկայացնում մի բնական բաղադրատոմս, որը կմաքրի արյան անոթներն ու կլավացնի արյան շրջանառությունը:
Բաղադրություն
- 3 լ ջուր
- 1 կգ կիտրոն
- 1 տուփ սոդա
- 5-6 կապ մաղադանոս
Պատրաստման եղանակը
Սկզբում սառը ջրով լվացեք կիտրոնը, ապա դրեք տաք ջրի մեջ: Այնուհետև լցրեք մեկ տուփ սոդան և մեկ ժամ թողեք մնա (այն կիտրոնի կեղևի վրայից հեռացնում է բոլոր մանրէները): Լվացեք մաղադանոսը և մանր կտրատեք: Մեկ ժամ անց ամեն ինչ լցրեք կաթսայի մեջ և ավելացրեք 3 լիտր ջուր: Ցածր կրակի վրա եփեք 2-3 ժամ՝ մինչև ստանաք 1.5 լիտրանոց օշարակ: Փոքր բաժակով ամեն առավոտ խմեք այս ըմպելիքը դատարկ ստամոքսին. այն կբավականացնի 15 օր:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը