Ստամոքսի բակտերիան բուժող բնական միջոց

Ստամոքսի բակտերիան հաճախակի հանդիպող առողջական խնդիրներից է: Բակտերիայի բուժումը կարող է երկարատև և հյուծող գործընթացի վերածվել, իսկ բժիշկները հաճախ հզոր հակաբիոտիկներ են նշանակում: Այսօր healthyfoodhouse կայքը ներկայացնում է դեղատոմս, որը բուժում է տարբեր տեսակի բակտերիաները:

Թուզը՝ ձիթապտղի յուղի հետ համադրված, ստամոքսի բակտերիան բուժելու հզոր միջոց է:

Այս տնական դեղամիջոցի պատրաստումը շատ պարզ է: 40 հատ չորացրած թզերը դրեք ապակե տարայի մեջ և ծածկեք 1լ ձիթապտղի յուղով:

Լավագույն արդյունքի համար կարող եք թզերը բաժանել 4 մասի: Տարան ծածկեք և թողեք մնա 40 օր:

40 օր անց ամեն առավոտ, նախաճաշից առաջ մեկ թուզ կերեք և մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ խմեք:

Այս ընթացքում կարևոր է նաև սննդակարգին հետևելը, փորձեք ուտել գոլորշու վրա եփված մթերքներ՝ առանց համեմունքների կամ յուղերի:

Պատրաստեք ձեր ճաշերը՝ օգտագործելով բնական ձիթապտղի յուղ: Մրգեր և բանջարեղեն կերեք՝ որքան ցանկանաք: Ձիթապտղի յուղը՝ թզի հետ համադրված, օգնում է բուժել ոչ միայն ստամոքսի բակտերիան, այլև՝ թութքը, աղիքային հիվանդությունները, փորկապությունը, բրոնխիտը, ասթման, անպտղությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031