Լավագույն մթերքները բորբոքումների դեմ

Բորբոքումներ լինում են բոլորիս մոտ, սակայն ոչ բոլորը գիտեն դրանց նախանշանները: Եթե ձեզ մոտ նկատել եք հետևյալ առողջական խնդիրները, ապա հավանական է՝ ունեք քրոնիկ բորբոքումներ:

  • Արյան բարձր ճնշում
  • Սրտի հիվանդություններ
  • Բակտերիաներ և վիրուսային ինֆեկցիաներ
  • Արթրիտ
  • Օստեոպորոզ
  • Ակնե
  • Կանդիդոզ

Ամեն դեպքում, անգամ, եթե ուրիշ առողջական խնդիրներ ունեք, հնարավոր է՝ բորբոքումներ նույնպես ունեք: Բորբոքումները, իրականում, այնքան էլ վատ չեն, դրանք նույնիսկ դրական կողմ ունեն, դրանք օգնում են օրգանիզմին պատասխանել սթրեսներին: Օրինակ, երբ մրսած եք, օրգանիզմը տաքության տեսքով է պատասխանում, ինչն էլ օգնում է լավանալ:

Մթերքներ, որոնք օգնում են պայքարել բորբոքումների դեմ

Բրոկոլին պարունակում է կալցիում և վիտամին C, սա նաև այն մթերքն է, որն օգնում է աչքի բորբոքումների ժամանակ:

Կանեփի յուղն ու մյուս բոլոր յուղերը, որոնք պարունակում են Օմեգա-3 ճարպաթթուներ, հրաշալի են բորբոքումների ժամանակ: Կանեփի յուղը տարբերվում է, քանի որ այն պարունակում է գամա լինոլեիկ թթու, որը պայքարում է բորբոքումների դեմ:

Թթու մրգեր/հատապտուղներ

Այս մրգերը նվազեցնում են բորբոքումներն ավելի լավ, քան ասպիրինը և, ի հավելումն, դրանք նաև նվազեցնում են սրտային հիվանդությունների ռիսկը: Ապացուցված է, որ այս մրգերը 10 անգամ ավելի լավ են ազդում, քան հայտնի դեղահաբերը:

Սոխ և սխտոր

Սոխը պարունակում է կվերցետին հակաօքսիդանտը, որն օգնում է բորբոքումների ժամանակ: Սխտորի հակաբորբոքային հատկանիշներն ուղղակի հրաշալի են, քանի որ այն պարունակում է ծծումբ, որը լավացնում է իմունային համակարգը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս