Մեջքի ակնե. 5 պատճառ և ինչպես բուժել այն

Մեջքի ակնեն ամենատհաճ երևույթներից մեկն է: Դրանց առաջացման 5 հիմնական պատճառներն են.

1. Խնամքի միջոցներ, որոնք փակում են ծակոտիները. մարմնի լոսյոնները, մերսման յուղերը և քսուքները կարող են ակնեի առաջացման պատճառ դառնալ:

Լուծում. Օգտագործեք արագ չորացող քսուքներ: Ամռանը ցանկալի է օգտագործել քսուքներ՝ լոսյոնների փոխարեն, քանի որ դրանք ավելի քիչ յուղեր են պարունակում, այսպիսով խոնավեցնում են մաշկը:

2. Հագուստներ, որոնք գրգռում են մաշկը. Սա վերաբերում է այն հագուստներին, որոնցով մարզվում եք: Եթե արհեստական կտորներից սպորտային համազգեստ եք կրում, ապա շատ հնարավոր է, որ ակնեն առաջացել է դրանից:

Կարդացեք նաև

Լուծում. Մարզվելու համար բամբակյա հագուստ ընտրեք:

3. Ժառանգականություն. Եթե ընտանիքի մյուս անդամները նույնպես խնդիրներ ունեին մեջքի ակնեի հետ, ապա հավանականությունը մեծ է, որ ձեզ մոտ նույնպես կլինեն դրանք:

Լուծում. Օգտագործեք խնամքի այնպիսի միջոցներ, որոնք պարունակում են բենզիլ պերոքսիդ, որը վերացնում է ակնեն:

4. Դիետա. Այն, ինչ լավ է սրտի համար, լավ է նաև մաշկի համար: Մաշկն այն բոլոր բաղադրիչների հայելին է, որոնք օգտագործում եք օրվա ընթացքում:

Լուծում. Խուսափեք արագ կամ անառողջ սննդից: Ձեր սննդակարգում ներառեք մրգեր և բանջարեղեններ:

5. Մեջքի մաշկի խնամքի միջոցներ. Նրանք, ովքեր խնամում են իրենց մաշկը, ավելի քիչ խնդիրներ ունեն, քան մյուսները: Ակնեին վերջ տալու համար պետք է խնամեք մեջքն այնպես, ինչպես դեմքը:

Լուծում. Շաբաթական 2-3 անգամ մեջքի պիլինգ արեք, ցանկալի է՝ ծովի աղով: Այդ դեպքում մաշկը կփափկի:

 Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս